Նիկոլաս Քեյջը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար
09.10.2018,
09:22
Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհի Վիկի Պարկը հայտարարել է, որ դերասանը ոտնձգություն է կատարել իր նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նիկոլաս Քեյջի նախկին ընկերուհի Վիկի Պարկը հայտարարել է, որ դերասանը ոտնձգություն է կատարել իր նկատմամբ անսթափ վիճակում։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Independent–ին։
Պարկը պատմել է ոտնձգությունների մասին Քեյջի նախկին կնոջ` 34–ամյա դերասանուհի Էլիս Քիմի դեմ դատական հայցում։ Նա մեղադրել է դերասանուհուն հետապնդումների համար և խնդրել է դատավորին արգելել Քիմին շփվել իր հետ։ Պարկի խոսքով, Քեյջի նախկին կինն օգտագործել է դերասանին` մղելով նրան իր նկատմամբ սեռական ոտնձգությունների և ագրեսիվ պահվածքի։
Հայցվորը պատմել է Քեյջի կողմից ոտնձգության երկու դեպքի մասին։ Առաջին միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20–ին Վիեննայում, ուր զույգը ժամանել էև Slash Film կինոփառատոնի։ Կինը չի ներկայացրել կատարվածի մանրամասները, նշելով միայն, որ Քեյջը եղել է ոչ սթափ, դեպրեսիվ և հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Մյուս դեպքը տեղի է ունեցել չորս օր անց Լոնդոնում։
«Նրա խանդն իր նախկին ամուսնու հետ հարաբերությունների պատճառով, իմ երիտասարդությունը և գրավչությունը դրդել են նրան ոտնձգությունների այս դրսևորումներին։ Նա մտադրված էր խմեցնել նրան և ագրեսիվ տրամադրել իմ նկատմամբ»,– ասել է Պարկը Քիմի մասին։
Նշվում է, որ դատարանը կդիտարկի Պարկի հայցը հոկտեմբերին ավելի ուշ։ Քեյջի և Քիմի ներկայացուցիչները հայտնել են, որ դերասանները «կտրականապես հերքում են այս աբսուրդ մեղադրանքները»։
2011 թվականին Քեյջին ձերբակալել են Էլիս Քիմի նկատմամբ ընտանեկան բռնության համար։ Դերասանները բաժանվել են 2016 թվականին, սակայն նրանց ապահարզանի գործընթացը դեռ չի ավարտվել։ -0-