Մահացել է «Մայրիկ» ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանը
10.07.2017,
20:59
«Մայրիկ» ֆրանսիական ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանն է մահացել 89 տարեկանում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մայրիկ» ֆրանսիական ֆիլմի աստղ Իզաբել Սադոյանն է մահացել 89 տարեկանում, հայտնում է armenews.com կայքը։
Սադոյանը Ցեղասպանություն վերապրած հայերի դուստր է, ֆրանսիացի դերասան Ժան Բուիզի կինը։
Դերասանուհին խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում և 25 թատերական ներկայացումներում, մասնակցել հարյուրավոր հեռուստատեսային նախագծերի։
«Մայրիկ» ֆրանսիական ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ և 1921 թվականին Մարսել ժամանած մի հայ ընտանիքի պատմության մասին։ -0-