Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)

17.09.2017, 15:14
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:

Աղջկա ծնողները նրա ծնունդից հետո Ինստագրամում բացած էջում հրապարակել են նորածնի լուսանկարը, որտեղ նա «ցուցադրում է» մկանները:

«Բիցեպսներ»,- այսպես է վերնագրված լուսանկարը:

Biceps ????????

Публикация от Alexis Olympia Ohanian, Jr. (@olympiaohanian)



Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի դուստրը ծնվել է սեպտեմբերի սկզբին: Զույգը հանդիպում է երկու տարի, 2016 թվականի վերջին նշանվել է: Սիրահարները հարսանիք են ծրագրում այս տարվա աշնանը: -0-