441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Կռվալոլիկներ. Փաշինյանը հանձնարարել է լուծել ՀՀ–ից գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները

19:05
24 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել երկրից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները։

Հինգշաբթի կառավարության նիստում Փաշինյանը բավականին կոշտ ձևով հետաքրքրվել է Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանից, ինչու ինքը տեղյակ չի, որ տեսչությունը մայիսի 10–ին և 16–ին նամակներ ստացել Ռոսսելխոզնադզորից։

«Ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ տվյալ նամանագրությունից։ Ու՞մ եք զեկուցել ստեղծված իրավիճակիմ մասին, որ մեր ռուս գործընկերները մեզ դիմում են խնդրանքով։ Առավել ևս, որ պաշտոնը ստանձնելուց հետո ես դիմել եմ ձեզ ագրոարտադրանքի արտահանման ոլորտում առկա խնդիրների մասին հարցով։ Դրանից հետո դուք երկու նամակ եք ստացել և, իմանալով իմ հետաքրքրվածությունը, չեք տեղեկացրել նամակների մասին ինձ»,– ասաց Փաշինյանը և հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են կատարվել։

Կարապետյանը նշեց, որ դա երկու գերատեսչությունների միջև սովորական նամակագրոթյուն է, երբ տեղեկություն են փոխանակում և հայտնում տարբեր խախտումների մասին։ Տվյալ դեպքում ռուս գործընկերների հետ հարցը քննարկվել է աշխատանքային կարգով։

«Նման հարցերը մենք սովորաբար լուծում ենք աշխատանքային ռեժիմով` խստացնում ենք տեղական արտադրանքի բացթողնման վերահսկողությունը, ինչի մասին իրազեկում ենք շահագրգիռ կողմերին։ Բացի այդ, քանի որ Ռոսսելխոզնադզորի դիմումը վերաբերում էր միայն մեկ ընկերության, այլ ոչ ամբողջ արտադրանքին, ապա տվյալ խմբաքանակը վերադարձվել է, խնդրահարույց արտադրանքը` առգրավվել, իսկ մնացած խմբաքանակը կրկին արտահանվել է»,– ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ հայկական արգոարտադրանքի արտահանման հետ խնդիրները, հիմնականում, վերաբերում են դրա մակնշմանը, մատակարարումների կոնկրետ հասցեի նշման բացակայությանը։

Մասնավորապես, շատերն ագրոարտադրանք են արտահանում առանց փաթեթավորումների և լոգիստիկայի հնարավորությունների` երկրորդ անգամ օգտագործվող փաթեթավորմամբ, օրինակ, բանանների արկղերում։

Կարապետյանի խոսքով, արտահանման խնդիրների հետ չբախվելու համար մատակարարները պետք է նշեն մատակարարումների կոնկրետ հասցե։ Բացի այդ, արտադրանքը պետք է համապատասխանի մակնշմանը և փաթեթավորմանը, բոլոր արկղերը պետք է միանման լինեն, իսկ դրանց վրա պետք է նշված լինեն արտադրողը և ապրանքի մասին որոշակի տեղեկություն։

Կարապետյանը միաժամանակ հայտնեց, որ 2017 թվականին կարգավորիչը ներկրման ընթացակարգերի 140 դեպք է հայտնաբերել, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակում` արդեն 50 դեպք, այդ թվում` կեղծ փաստաթղթաբանության, անընդունելի միկրոօրգանիզմների առկայության դեպքեր և այլն։
  
Այս կապակցությամբ վարչապետը հանձնարարեց աշխատանքներ իրականացնել արտահանողների հետ, որ հետագայում նմանատիպ խնդիրներ չառաջանան։
«Դուք պարտավոր եք ապահովել համապատասխան արտադրանքի արտահանում, և հույս ունեմ, որ մենք այս հարցը քննարկում ենք վերջին անգամ»,– ասաց Փաշինյանը։

Նա հատկապես կարևորեց խնդիրը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման առաջիկա սեզոնի համատեքստում, ընդգծելով, չպետք է լինեն հավելյալ արգելքներ, այլ բոլոր պայմաններն արտահանման կազմակերպման համար հստակ պետք է տրամադրվեն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար