«Կոմերսանտը»` Հայաստանի գլխավոր նրբախորտիկի և ապշեցնող գեղեցկությունների մասին

03.04.2019, 20:12
«Կոմերսանտ FM»–ի տեսաբան Պյոտր Վորոնկովը պատմել է Հայաստանի նրբախորտիկների և գեղեցկությունների մասին։
 «Կոմերսանտը»` Հայաստանի գլխավոր նրբախորտիկի և ապշեցնող գեղեցկությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Կոմերսանտ FM»–ի տեսաբան Պյոտր Վորոնկովը պատմել է Հայաստանի նրբախորտիկների և գեղեցկությունների մասին։

«Պարզապես Հայաստանի լեռների, լճերի, ամբողջ բնության, նրա տեսարժան վայրերի, կոլորիտի և բույրերի խորհրդավորությունը, իմ կարծիքով, շտապողականություն չեն սիրում։ Դե ասեք, ինչպե՞ս խմել շիկացած ավազի վրա եփված այն թունդ, խիտ հայկական սուրճը և միաժամանակ ինչ–որ տեղ շտապել` նայելով ժամացույցին»,– գրում է հոդվածի հեղինակը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, դա նույնքան անհեթեթ է, որքան երկու րոպեում փորձել պատմել աշխաչհի առաջին քրիստոնյա երկրի հնագույն հուշարձանների մասին։

«Դեռ հոգնեցնող տապը չկա, բայց ամենն արդեն կանաչ է, ծաղկած, իսկ օդն այնքան հագեցած է թարմությամբ, որ այն կարելի է համտեսել որպես գլխավոր տեղական նրբախորտիկ։ Այդ իսկ պատճառով մեկնում ենք Սևանա լիճ` առանձնահատուկ կերակրատեսակ համտեսելու համար։ Դա նույնպես լյուլյա է, բայց խեցգետնի թարմ պոչիկներից, սա ուղղակի ռումբ է, շատ համեղ է»,– ասվում է հոդվածում։

Առաջարկվում է նաև համտեսել Գառնի–Գեղարդ ճանապարհին պատրաստվող ձուկը։

«Այնտեղ կարմրախայտ և ստերլետ են բուծում։ Եվ պատրաստում են տեղում։ Շոգեխաշում են բանջարեղենով և համեմունքներով, այնպես, որ երբևէ չեք համտեսել, իսկ ստերլետը տապակում են գրիլի վրա, և կրկին աննկարագրելի համեղ է»,– գրում է հոդվածի հեղինակը։ -0-