ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բազմիցս նշել են, որ շատ երեխաներ են ուզում։ Սակայն երկու հղիություններից հետո Քիմի մոտ հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերվել` ընկերքի ակրետա, որի պատճառով Քարդաշյանն այլևս չի կարող հղիանալ։
Ռեփերը և նրա կինը որոշել են դուրս գալ իրավիճակից` դիմելով փոխնակ մոր ծառայությունների։ Վերջերս ԶԼՄ–ները հայտնել են, որ Քիմն ու Քանյեն արդեն պայմանագիր են կնքել։ Արևմտյան մամուլի նոր տվյալների համաձայն, փոխնակ մայրն արդեն հղի է, ընդ որում` երկվորյակ է սպասում, գրում է
Elle.ru–ն։
Загружается новость ...
"Право"
Ինսայդերները պատմել են, որ ամուսինները շատ ուրախ են ևս երկու երեխա ունենալու կապակցությամբ։ Թեև պաշտոնապես այդ տեղեկությունը Քարդաշյան–Ուեսթ զույգը չի հաստատել, բայց աղբյուրները նշում են, որ երկվորյակների ծնվելու հավանականություն իսկապես կա, քանի որ արհեստական բեղմնավորման դեպքում մի քանի երեխա ունենալու հավանականությունը զգալիորեն մեծանում է։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն արդեն երկու երեխա ունի` Նորթը, ով ծնվել է 2013 թվականին, և 2015–ի վերջին ծնված որդին` Սեինթը։ -0-