ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն հաջորդ տարի կփակվի. այս մասին իր Instagram-ի էջում հայտնել է հեռուստաշոուի աստղ, ամերիկահայ գործարար Քիմ Քարդաշյանը:
Նախագծի պրեմիերան կայացել է 200թ.-ի հոկտեմբերի 14-ին E! ժամանացային կաբելային հեռուստաալիքով՝ շարունակաբար գրավելով ավելի մեծ լսարանի ուշադրությունը և առանձնանալով բարձր վարկանիշով:
Քարդաշյանը հայտնել է, որ շոուի վերջին՝ 20-րդ սեզոնը կցուցադրվի հաջորդ տարվա սկզբին:
«Մեր ընտանիքը մեծ ափսոսանքով ծանր որոշում է կայացրել Keeping Up with the Kardashians շոուն դադարեցնելու վերաբերյալ: Մենք միշտ պահպանելու ենք սերը ջերմ հիշողությունների և մեծ թվով մարդկանց հանդեպ, ում հետ ծանոթացել ենք այս ընթացքում»,- գրել է Քարդաշյանը: -0-
