Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են հայտնաբերել

10.09.2019, 10:39
Բժիշկները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել
Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բժիշկները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ անբուժելի հիվանդություն են ախտորոշել, հայտնում է Life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։

Ավելի վաղ Քարդաշյանը գանգատվում էր քրոնիկ հոգնածությունից և ձեռքերի թմրածությունից։
«Ես արթնացա առավոտյան, ձեռքերս այտուցվել էին և թմրել։ Նրանք ինձ չէին ենթարկվում։

Նույնիսկ ատամի խոզանակը չկարողացա բռնել»,– պատմել է Քարդաշյանը։

Նա դիմել է բժիշկի, ինչից հետո բժիշկները Քարդաշյանի մոտ ախտորոշել են «կարմիր գայլախտ»։

Նույն հիվանդությունն էին ախտորոշել երգչուհի Յուլիա Նաչալովայի մոտ, որը մահացավ մարտի 14–ին։
Կարմիր գայլախտը կարող է առաջանալ այլ հիվանդություններից և հանգեցնել մահվան։ Բժիշկները նշում են, որ ամենագլխավորը ժամանակին արված ախտորոշումն է։ -0-