586.06
6.78
493.65
+17
Եղանակը Երևանում
Հայ

Խտացված առողջություն. սալորի 5 օգտակար հատկությունները

19:45
23 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու օրգանիզմի համար ամենակարևոր մրգերից է, անկասկած, սալորը: Այն ազատում է սակավարյունությունից, ամրապնդում ոսկորները, օգնում վերահսկել քաշը:

The-challenger.ru կայքը ներկայացնում է սալերի 5 կարևորագույն և օգտակար հատկությունները:

Բժիշկ, սննդաբան-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Ֆադեևայի խոսքով, սալորը աղիները մաքրելու հոյակապ միջոց է, ինչպես նաև միզամուղ է: Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդայյյին ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:

Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աղիքների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:

Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:
Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:

1. Սալորը պաշտպանում է լյարդը

Սալորը, ինչպես և սալորի հյութը, կարող են պաշտպանել լյարդը բացասական ազդեցությունից՝ կանխարգելելով տարատեսակ հիվանդությունների զարգացումը: Ութշաբաթյա հետազոտությունների ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ լյարդի աշխատանքը բարելավվել է, երբ հետազոտվողները սկսել են սալոր ուտել և սալորի հյութ խմել: Ուստի ամուր լյարդ ունենալու համար հարկավոր է ամեն օր նախաճաշին ավելացնել սալոր կամ ավելացնել այն մրգերից պատրաստված աղցանի մեջ:

2. Սալորը ամրացնում է ոսկորները

Սալորի օգտագործումը բարերար ազդեցություն կունենա ոչ միայն ներքին օրգանների, այլ նաև ոսկորների վրա: Մի հետազոտություն ապացուցել է, որ սալորաչիրը և սալորը առավել արդյունավետ են չրերի և մրգերի միջև կանանց մոտ հետդաշտանադադարի ժամանակ ոսկրային հյուսվածքների կորուստը կանխարգելելու մեջ: Դա տեղի է ունենում շնորհիվ ֆենոլային և ֆլավոնոիդային միացությունների: Բացի այդ, այլ հետազոտությունների համաձայն, սալորը բորի կարևոր աղբյուր է, որն օգնում է ամուր ոսկորներ և մկաններ զարգացնել:Հիմքեր կան ենթադրել, որ բորը կարող է նաև հակազդել օստեոպորոզին, սակայն այս պնդման համար լրացուցիչ
հետազոտություններ են անհրաժեշտ:

3. Սալորը կարող է կանխարգելել աթերոսկլերոզը

Զարկերակներում կողմնակի մարմինների ձևավորումը կարող է դառնալ աթերոսկլերոզի և անոթների նեղացման պատճառ, ինչը հանգեցնում է օրգանիզմի հյուսվածքներում թթվածնի պակասի: Ժամանակին չբուժելու դեպքում, այդ ամենը կարող է վերածվել սրտի անբավարարության, կաթվածի կամ ինֆարկտի: Սակայն աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը կարելի է քչացնել սալորաչրի միջոցով: Գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սալորաչրի և սալորի հյութի օգտագործումը կարող է նշանակալիորեն իջեցնել արյան ճնշումը և վատ խոլեստերինի մակարդակը:

4. Սալորաչիրն օգնում է խուսափել ճարպակալումից

Սալորաչիրն օգնում է կառավարել քաշը և ախորժակը, քանի որ հագեցվածության զգացում է առաջացնում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ հիմնական սնունդ ընդունելու միջակայքում սալորաչիր ուտելը կարող է երկար ժամանակով ճնշել սովի զգացումը: Սակայն շատ չիր ուտել ևս խորհուրդ չի տրվում. 100 գրամ սալորաչիրը պարունակում է 240 կալորիա:

Սալորում լուծվող բջջանյութի մեծ քանակությունը նպաստում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակի պահպանմանը: Լուծվող բջջանյութը լավ է նրանով, որ դանդաղեցնում է շաքարի ներծծումն արյան մեջ, ինչը, իր հերթին, կանխարգելում է երկրորդ տեսակի դիաբետը:

5. Սալորը հարուստ է երկաթով

Երկաթի պակասից կարող է սակավարյունություն զարգանալ, երբ արյան հեմոգլոբինը ցածր է: Թույլ սակավարյունության ախտանշաններն են՝ հոգնածությունը, նյարդային վիճակը, հևոցը և աշխատունակության անկումը: Սալորն այլ մրգերից և հատապտուղներից աչքի է ընկնում երկաթի բարձր պարունակությամբ՝ 2,1 մգր 100 գրամում, ուստի այն կարող է կանխարգելել մարդու օրգանիզմում երկաթի պակասը և դրանով իսկ ազատել սակավարյունությունից: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
03 Սեպտեմբերի 2021
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանում են, թե արդյոք առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար

15:57
02 Սեպտեմբերի 2021
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
21:25
01 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում
14:54
01 Սեպտեմբերի 2021
«Բալես դու պապա չունես `մեռել ա».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ (ՖՈՏՈ)
«Բալես դու պապա չունես `մեռել ա, ու սա սեպտեմբերի պայծառ 1–ն է».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ.ՖՈՏՈ
21:25
31 Օգոստոսի 2021
«Որքան գեղեցիկ եք Քսենիա և Էրիկ». Քսենիա Բորոդինան հայ ընտրյալ ունի (ՖՈՏՈ)
«Անելու եմ այն, ինչ ցանկանում եմ, ապրելու եմ այնպես, ինչպես հարկավոր եմ համարում». Քսենիա Բորոդինան` ամուսնալուծության և հայ ընտրյալի մասին.ՖՈՏՈ
14:27
31 Օգոստոսի 2021
«Շնորհավոր ծնունդդ ուժեղ մարդ՝ իմ մարդ։ Լավ յու, կյանքիկս». Սոնա Եսայանի թանկարժեք անակնկալն ու շնորհավորանքը Գրիգին (ՖՈՏՈ)
«Շնորհավոր ծնունդդ ուժեղ մարդ՝ իմ մարդ։ Լավ յու, կյանքիկս». Սոնա Եսայանի  թանկարժեք անակնկալն ու շնորհավորանքը Գրիգին.ՖՈՏՈ
13:13
31 Օգոստոսի 2021
«Ստոպ այսպիսի հարցերին»ԱՄՆ տեղափոխված Գնել Ուլիխանյանը պատասխանել է հետևորդների թոփ հարցերին (ՖՈՏՈ)
«Ստոպ այսպիսի հարցերին»ԱՄՆ տեղափոխված Գնել Ուլիխանյանը պատասխանել է հետևորդների թոփ հարցերին.ՖՈՏՈ
19:37
30 Օգոստոսի 2021
Էսօր աշխարհի ամենակյանքիկտոր մարդու, ավելի կոնկրետ` իմ մարդու ծնունդն ա. Արուս Տիգրանյանի հուզիչ շնորհավորանքը՝ ամուսնուն (ՖՈՏՈ)
Էսօր աշխարհի ամենակյանքիկտոր մարդու, ավելի կոնկրետ` իմ մարդու ծնունդն ա. Արուս Տիգրանյանի հուզիչ շնորհավորանքը՝ ամուսնուն.ՖՈՏՈ
11:37
29 Օգոստոսի 2021
Քիմը հարսանեկան զգեստով Քանյե Ուեսթի կողքին․ երկրպագուները ցնցված են (ՖՈՏՈ)
Քիմը հարսանեկան զգեստով Քանյե Ուեսթի կողքին․ երկրպագուները ցնցված են.ՖՈՏՈ
21:54
25 Օգոստոսի 2021
«Իմ կյանքի ամենակարևոր ընկեր, ինձանից միշտ անպակաս լինես»․ Արմեն Պետրոսյանը շնորհավորել է կնոջ տարեդարձը (ՖՈՏՈ)
«Իմ կյանքի ամենակարևոր ընկեր, ինձանից միշտ անպակաս լինես»․ Արմեն Պետրոսյանը շնորհավորել է կնոջ տարեդարձը.ՖՈՏՈ
19:37
24 Օգոստոսի 2021
100%–անոց նմանություն. Գոհար Ավետիսյանը՝ Մալենայի կերպարով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ցնցող կերպար, 100%–անոց նմանություն. Գոհար Ավետիսյանը ներկայացել է Մալենայի կերպարով.ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ
20:30
23 Օգոստոսի 2021
«Ասենք ցույց տա՞մ անթիվ-անհամար նամակները, որ ինձ եք գրում»․ Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու քննարկումների մասին (ՖՈՏՈ)
Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է սիրելիի և երեխա ունենալու քննարկումներին.ՖՈՏՈ