«Խոսքի ազատությունը որոշիչ գործոն է». քաղաքագետ

30.06.2019, 16:21
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վերլուծել է խոսքի ազատության և ատելության խոսքի հետ կապված իրավիճակը
«Խոսքի ազատությունը որոշիչ գործոն է». քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վերլուծել է խոսքի ազատության և ատելության խոսքի հետ կապված իրավիճակը, որ նկատելի է Հայաստանում իշխանափոխությունից հետո, հատկապես սոցցանցերում:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ուսումնասիրել է տարբեր երկրների գրեթե բոլոր հեղափոխությունները (բացառությամբ ամերիկյանի) և տեսել, որ ատելության բռնկում հետհեղափոխական ժամանակահատվածում առկա է գրեթե ամենուր, որտեղ կա սոցիալական խավերի բախում:

«Այդպես է լինում այնտեղ, որտեղ կա ճնշող և այդ ճնշումներին ենթարկվող խմբերի հակադրություն: Եվ նրանց բախումը հանգեցնում է ճամբարայնացման, ինչն էլ ատելության տարացման է բերում: Պարզապես սոցցանցերը բազմապատկում են այդ այդ խոսքի տարածման և դրա ազդեցության ոլորտը, և դրան գումարվել են երկկողմանի ֆեյք-ինդուստրիայի ակտիվացումը»,- պարզաբանել է Սեդրակյանը:

Ինչպես նշում է քաղաքագետը, ֆեյքերը միայն հին, կամ միայն նոր ռեժիմինը չեն: «Ֆեյքերը երկկողմանի են, պարզապես տարբերություն կա` մի կողմից դրանք վճարվում են, իսկ մյուս կողմից իրենից ներկայացնում են ուղղորդված ֆեյքային էնտուզիազմ»,- ընդգծեց նա:

Սեդրակյանը վստահ է, որ նմանատիպ ատելության հռետորության դեմ կարելի է պայքարել միայն բռնության անմիջական կոչերի, բռնության նպատակով կոնսոլիդացիայի դեպքում: Իսկ մյուս դեպքերում, նրա խոսքով, ատելության խոսքի բոլոր տեսակները պետք է անցնեն իրենց զարգացման նորմալ ուղին:

Խոսքի ազատությունը` առանց ժողովրդավարության

Սեդրակյանն ընդգծեց, որ Հայաստանի պես ոչ ստաբիլ ժողովրդավարության և ժողովրդական ինստիտուցիոնալիզացիայի ցածր մակարդակով երկրում խոսքի ազատության արգելանքը պարզապես անընդունելի է:

Քաղաքագետը քննադատել է Հայաստանում իշխանություններին քննադատելու համար քրեական պատասխանատվության ենթարկման օրինագիծը, որը ներկայացվել է ԱԺ-ի դիտարկմանը:

«Բարի նպատակով չի կարելի սահմանափակել խոսքի ազատությունը, դա չափազանց վտանգավոր է, առավել ևս, եթե նախաձեռնությունը ելնում է իշխանությունների ներկայացուցիչներից: Եթե այդ օրենքն ընդունվի, ապա խոստանում եմ, որ անձամբ ես կպայքարեմ այդ օրենքի դեմ»,- ասել է նա:

Սեդրակյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանում դրան չի հասնի:

«Եվ եթե մենք հռչակել ենք ժողովրդավարություն, ապա այն ունի հստակ օրենքներ, որոնց թվում են` խոսքի ազատության բացարձակ ինստիտուցիոնալիազումը»,- ընդգծել է Սեդրակյանը: -0-