ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայրենի պաշտպանի օրվա կապակցության փետրվարի 21-ին Մոսկվայում անցկացվել է մրցութա-ժամանցային «Սուպեր Հայրիկ 2020» միջոցառումը, հաղորդում է
vnukovo-gazeta.ru-ն:
Միջոցառումն անցկացվել է Մոսկվայի «Լոտոս» սպորտա-ժամանցային կենտրոնի ղեկավարությամբ: Մրցույթին մասնակցել են 3 խիզախ հայրիկներ՝ Եվգենի Սետյաևը, Ալեքսեյ Վոլկովը և Արման Ավագյանը: Կազմակերպիչների հաղորդմամբ, հյուրերի քանակը գերազանցել է 100-ը:
Այս տարի հայրերն իրենց հմտությունները ցույց են տվել այնպիսի մրցույթների շրջանակում, ինչպիսիք են «Հայրիկ՝ սուպեր երաժշտամոլ», որը «Գուշակիր մեղեդին» շոուի օրինակով էր անցկացվում, այստեղ հաղթող է ճանաչվել Եվգենի Սետյաևը; «Հայրիկ՝ սուպեր-ինտելեկտուալ», որտեղ անհրաժեշտ էր ճիշտ պատասխանել հումորային հարցերի, հաղթող է ճանաչվել Ալեքսեյ Վոլկովը: Իսկ առաջին տեղում՝ «Սուպերզինվոր» անվանակարգում, և համապատասխանաբար «Սուպեր Հայրիկ»՝ դարձել է Արման Ավագյանը:
«Սուպերզինվոր» մրցույթը նախատեսում էր գուլպաները արագ հագնելը: Բոլոր մասնակիցները ստացել են հուշանվերներ ու մրցանակներ:
Մրցույթի ընթացքում եղան նաև երաժշտական ու պարային համարներ՝ «Լոտոս» ստուդիայի սաների կողմից:
Այսպիսով, հայրերն իրենց ընտանիքներին հպարտանալու ևս մեկ առիթ ընձեռեցին: Այս իրադարձության նպատակը ընտանիքի համախմբվածությունն ընդգծելն էր: Կարևորը, որ այդ միաբանությունը միշտ իր տեղն ունենա ընտանիքում:-0-