Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատմել է անհայտ կորած հայերի մասին (ՎԻԴԵՈ)

30.08.2020, 16:59
Օգոստոսի 30-ին` անհայտ կորածների միջազգային օրը, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը տեսահոլովակ է ներկայացրել՝ հայ անհայտ կորածների հարազատների վկայություններով. ՎԻԴԵՈ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատմել է անհայտ կորած հայերի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Անհայտ կորածների միջազգային օրը, որը նշվում է օգոստոսի 30-ին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը տեսահոլովակ է ներկայացրել հայ անհայտ կորածների հարազատների վկայություններով։ 

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով կան ավելի քան 4 500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձիք՝ գրանցված Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում։ 

Ամեն տարի այս օրը աշխարհը նշում է բռնի անհետացման զոհերի միջազգային օրը կամ Անհայտ կորածների օրը:

Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2010 թվականի դեկտեմբերի 21-ի բանաձևի համաձայն` միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և Կարմիր խաչի ակտիվ աջակցությամբ: -0-