ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Պլանային ջրանջատում է սպասվում Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 20.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից - 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 - 41/61 համարների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-