433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից

20:25
20 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ «Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության» գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ–դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ սնվել ձմռանն ու բարձրացնել օրգանիզմի իմունիտետը։

Загружается новость ... "Лево"

«Գաղտնիք չէ, որ ճիշտ սննդակարգն օգնում է հարմարվել սեզոնին։ Սառը եղանակին ցանկալի է, որպեսզի սնունդը լինի տաք և յուղոտ», – նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, սնունդը, որը հիմա հայերն օգտագործում են ձմռանը, շատ է տարբերվում մեր նախնիների օգտագործած սնունդից:

«Ձմռանը հարկավոր է օգտագործել բուսական սնունդ, ձավարեղենից պատրաստված շիլաներ, բանջարեղեն, միրգ, հատապտուղ, օրինակ` դդում, նուռ, չիչխան։ Այս մթերքներն իրենց մեջ պահպանում են արևի ջերմությունը, և դրանց օգտագործումն օգնում է ձմռանը լրացնել արևի պակասը», – ասաց Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ ձմռանը հարկավոր է օգտագործել շատ համեմունքներ։

«Կարելի է օգտագործել չոր կանաչեղեն, դրանով փոխարինել աղն ու պղպեղը։ Ցանկալի է օգտագործել կոճապղպեղ և քրքում, որոնք ունեն հիանալի տաքացնող հատկություն, դրանք նաև արդյունավետ հակաօքսիդանտներ են», – ընդգծեց Պետրոսյանն ու հավելեց, որ ձմեռային կերակուրը պետք է նաև պարգևի բարձր տրամադրություն։ 

«Ձմռանը վատ տրամադրությունը հաճախ ստիպում է մեզ ուտել շատ քաղցրավենիք, ինչը սխալ է։ Քաղցրը մեր օրգանիզմի վրա ազդում է թմրամիջոցի նման։ Երբ դրա ազդեցությունն անցնում է, վատ տրամադրությունը սրվում է», – նշեց Պետրոսյանը։

Նա նաև խորհուրդ տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել հաճելի և լավ մարդկանց հետ, իսկ ազատ երեկոներն ու տոները` ընտանիքի շրջապատում: 

«Ձմռանը պետք է օգտագործել ավելի շատ կաթնամթերք, մասնավորապես, մածուն, որը բարելավում է աղիների միկրոֆլորան։ Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու պաշտպանում է շնչառական հիվանդություններից», – ավելացրեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, ձմռանն իմունիտետն օգնում է բարձրացնել նաև թթուն։ 

«Սակայն հարկավոր է հիշել,  որ թթուն կարող է վնասակար լինել ճնշման հետ խնդիր ունեցողների համար։ Ձմռանն օգտակար է օգտագործել դդմի աղացած սերմեր, քանի որ դրանք ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է իմունիտետը», – ասաց Պետրոսյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց չիչխանի օգտակար հատկությունների մասին, որը հզոր հակաօքսիդանտ է։ 

«Օրական մեկ թեյի գդալ չիչխանի յուղը կօգնի ամրապնդել իմունիտետը», – ընդգծեց դիետոլոգը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով