Ինչ կտրականապես չի կարելի անել շոգ եղանակին

01.07.2018, 13:58
Կան որոշակի կանոններ, որոնք պետք է պահպանել շոգ եղանակին` առողջությանը չվնասելու համար:
Ինչ կտրականապես չի կարելի անել շոգ եղանակին
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Շոգ եղանակին չի կարելի ջերմաստիճանային կտրուկ փոփոխություն կատարել, զգուշացնում է բժիշկ Վիկտորիա Սավիցկայան:

«Տաքացած մարմինը չպետք է իր վրա ցրտի ազդեցություն զգա: Այսպիսի փոփոխությունը հղի է անոթների սպազմով և հարակից խանգարումներով»,- նրա խոսքն է մեջբերում newsyou ռեսուրսը:

Սավիցկայան նշել է, որ անոթային սպազմը հնարավոր է նաև այն ժամանակ, երբ շոգ տարածքում երկար ժամանակ եղած մարդը որոշում է մարմինը շփել սառույցի խորանարդիկով:
Ծովափերի այցելության ժամանակ կարևոր է տաքացած վիճակում միանգամից չնետվել ջուրը:

«Շոգին կտրականապես արգելված է մտնել սառը ջուրը, ինչքան էլ որ ցանկալի չլինի: Հատկապես դա վերաբերում է արևայրուքի սիրահարներին և քրոնիկ ու սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց»,- նշել է մասնագետը:

Բժիշկի խոսքով, ջուրը պետք է ընկղմվել նախապես մի փոքր հովանալուց հետո: Օրինակ, կարելի է մարմինը շփել թաց սրբիչով, զգուշորեն թրջել ոտքերը, ուսերը և արմունկները:

«Ջուրը պետք է մտնել աստիճանաբար: Միայն երբ կթվա, որ ոտքերն արդեն տաքանում են, կարելի է մարմնով ընկղմվել ջրի մեջ»,- նշում է մասնագետը: -0-