432.8
4.09
410.12
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ խնդիր կա մանդարինների հետ Հայաստանում. «Նովոստի–Արմենիան» պարզաբանում է իրավիճակը (ՖՈՏՈ)

16:12
29 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սոցցանցերի հայկական հատվածում հայտնվել են օգտատերերի գրառումներ մանդարինների մասին, որոնք մտավախություն են առաջացնում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզաբանել ստեղծված իրավիճակը։

Ի՞նչ է պատահել

Ինչպես նշում են օգտատերերը, մանդարինը մաքրելուց հետո շատերի վրա նկատել են կոշտ մասեր կեղևի վրա։ Ընդհանուր առմամբ, որևէ սարսափելի բան չկա, այդ կոշտ մասը պոկվում է կեղևի, ինչպես նաև միջուկի փոքր հատվածի հետ։ Սակայն, ինչպես նշում են օգտատերերը, այդ ամենը մտավախություն է առաջացնում, քանի տպավորություն է ստեղծվում, թե դրանք ներարկիչի հետքեր են և հնարավոր է` մրգերը վարակված են ինչ–որ վարակով։ Նրանք նաև նշում են, որ այդ ամենը որևէ կերպ չի ազդում մրգի համային որակի և մարդու առողջականի վրա։

Սոցցանցերի արձագանքը

Ինչպես նշել է օգտատերերից մեկը, նա անձամբ է հավաքել և փաթեթավորել մանդարինները Սուխումիում` ընդգծելով, որ նման հետքեր կարող են առաջանալ փաթեթավորման ժամանակ, պտուղների սուր պոչիկներից։

Загружается новость ... "Лево"

Որոշ օգտատերերի կարծիքով, նման հետքեր կարող են առաջանալ ինչպես կարկուտի, այնպես էլ մրգի հիվանդության հետևանքով։ Կան նաև ավելի սարսափելի մեկնաբանություններ միջերկրածովյան ճանճի թրթուրների մասին։ Ճանճը սնվում էմրգերի և բանջարեղենի կճեպով։

Թրթուրների հետքերը կարելի է նկատել մանդարնի կճեպի վրա փտելու և ծաղկելու հատվածներում։ Երբ այսպիսի մանդարիններ եք օգտագործում, գոյություն ունի մակաբույծների թրթուրներով վարակվելու և թունավորվելու ռիսկ։

Կան նաև ավելի պարզ բացատրություններ` եթե մանդարինը հավաքել են ոչ հասուն և թողել են հասունանալ արկղերում, ապա այն կետը, որի վրա դրված է եղել մանդարինը հասունանալու ընթացքում, չի շերտատվում և կպած է մնում անհասուն մրգին։

Ինչպե՞ս կարձագանքեն պետմարմինները



Չնայած, որ հրապարակումը հայտնվել է մի քանի օր առաջ և դրանում նշվել են բոլոր պատասխանատու կառույցները, սկսած Առողջապահության նախարարությունից և ավարտած Սննդամթերքի անվտանգության պետծառայությամբ, դեռ ոչ ոք չի արձագանքել։
Հրապարակումը մեկնաբանել է միայն ՀՀ ԳԱԱ բնապահպանական–նոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի սննդային շղթաների ռիսկերի գնահատման ղեկավար Դավիթ Պիպոյանը, ով նշեց, որ լուսանկարով դժվար է պատկերացում կազմել այդ կոշտացումների բնույթի և պատճառի մասին։ Նա նաև ասաց, որ կասկածում է, թե դիտավորությամբ ներարկիչով ծակել են մանդարինը, ընդգծելով, որ, հաշվի առնելով պտղի փափկությունը, այն, նախևառաջ, հյութ բաց կթողներ, և երկրորդ` կսկսեր միանգամից փտել ներարկման տեղում։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
06 Հոկտեմբերի 2023
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է