Հնդկաստանում ուղտը կծելով պոկել է իր տիրոջ գլուխը

23.05.2016, 18:15
Հնդկաստանում ուղտը կծել–պոկել է իր տիրոջ գլուխը։
Հնդկաստանում ուղտը կծելով պոկել է իր տիրոջ գլուխը
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հնդկաստանում ուղտը կծել–պոկել է իր տիրոջ գլուխն այն պատճառով, որ վերջինս նրան մի ամբողջ օր բաց հրապարակում 43 աստիճանի շոգին կապած է թողել։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ռաջաստան նահանգի հարավ–արևմուտքի Բարմեր քաղաքում, որտեղ, ի դեպ, նախորդ շաբաթ ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել` մինչև 51 աստիճան ըստ Ցելսիուսի։

Կենդանին կապված էր տան բակում և մի ամբողջ օր մնացել էր շոգին։ Ուղտի տերը մոռացել էր նրան արձակել և անսպասելի հիշել է այդ մասին` հյուրերի հետ տանը շփվելիս, հայտնում է Ինտերֆաքսը։

Երբ տղամարդը մոտեցել է կենդանուն, այն հաևձակվել է տիրոջ վրա և, ատամներով բռնելով պարանոցից, շպրտել հողի վրա։ Ուղտը կծոտել և քարշ է տվել տղամարդուն և վերջիվերջո կծելով պոկել է նրա գլուխը։ --0--