Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար

02.02.2019, 18:10
Ներկայացնում ենք 5 սուպերմթերք սրտի և անոթների համար։
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի «շարժիչի» աշխատանքը: 

Գիտնականներն ապացուցել են, որ բանջարեղենի և մրգի որոշ տեսակներ կօգնեն ամրացնել սրտամկանը ոչ պակաս, քան դեղորայքը, գրում է kp.ru-ն: 

1. ՄԱՂԱԴԱՆՈՍ 

 - рис.1

 - рис.2

Օրական այս բանջարաբոստանային խոտաբույսի մեկ ճաշի գդալը շատ օգտակար է հիպերտոնիայի դեպքում: Մաղադանոսի կենսաբանորեն ակտիվ նյութերն ամրացնում են մանր արյունատար անոթները՝ մազանոթները, բարելավում են սրտի տոնուսը, պարզաբանում է սրտաբան Տամարա Օգիևան: Մաղադանոսի հյութը չարժե խմել մաքուր տեսքով, այլ ավելացնել խնձորանեխուրային կամ գազարի հյութ: Բայց մաղադանոսի հյութը հակացուցված է երիկամների բորբոքման դեպքում:

2. ԼՈԼԻԿ

 - рис.3

Դրանց մեջ շատ է կալիումն ու մագնեզիումը, բայց հասուն լոլիկների մեջ պարունակվում է սրտի ամենաօգտակար հակաօքսիդանտ լիկոպինը: Լոլիկի հյութը դանդաղ իջեցնում է զարկերակային և ներգանգային ճնշումը, բայց պետք է առանց աղ լինի: 

3. ՍԽՏՈՐ

 - рис.4

Թարմ սխտորը սրտի համար օգտակար է դառնում այն ճզմելու դեպքում: Կենսաբանների խոսքով, սխտորի բջիջները «վնասելու» դեպքում դրանում առաջանում է ալիցին, որը հզոր խթանիչ է արյունատար անոթների համար: Այնպես որ չարժե զգուշորեն այն կտրատել դանակով, այլ ավելի լավ է ճզմել թեկուզ ափի կողային մասով:

4. ԿՈՃԱՊՂՊԵՂ

 - рис.5

Ամենահայտնի համեմունքներից մեկը պարունակում է կապսաիցին, որը խթանում է նույնիսկ ամենամանր արյունատար անոթների արյան շրջանառությունը և հանում է սպազմերը հիպերտոնիայի և գլխացավերի դեպքում: 

5. ԲՐՈԿՈԼԻ

 - рис.6

Կաղամբի այս տեսակը բջջանյութի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի և С վիտամինի աղբյուր է: Մեկ 200-գրամանոց բրոկոլիի չափաբաժինը կարող է թուլացնել անոթների պատերը վեգետատիվ նյարդային համակարգի վրա ունեցած հանգստացնող ազդեցության շնորհիվ: Բայց պետք չէ բրոկոլին երկար խաշել կամ շոգեխաշել: Բավական է այն հինգ րոպեով իջեցնել եռացող ջրի մեջ, քանի որ ինտենսիվ ջերմային մշակման դեպքում С վիտամինը քայքայվում է: -0-