Հենրիխ Մխիթարյանը Մալդիվներ է մեկնել (ՖՈՏՈ)

19.06.2019, 15:25
Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Մալդիվներ։
Հենրիխ Մխիթարյանը Մալդիվներ է մեկնել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է Մալդիվներ։

Ֆուտբոլիստի երկրպագուն մի քանի ժամ առաջ «Վելանա» օդանավակայանում արված լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ Instagram-ում։



ԶԼՄ–ները գրում են, որ նա այնտեղ մեղրամիս է անցկացնում։

Հիշեցնենք, որ հունիսի 17–ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթթի Վարդանյանի պսակադրության արարողությունը։–0–