Գիտնականները պարզել են, թե ինչու արժե շոկոլադ նվիրել
15.04.2018,
18:14
Բայց դա աշխատում է միայն այն մարդկանց հետ, ում իսկապես սիրում եք:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Բայց դա աշխատում է միայն այն մարդկանց հետ, ում իսկապես սիրում եք:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադն օգնում է մարդկանց` իրենց սիրված զգալ և կապվածության հորմոն` օկսիտոցին են արտազատում, որը նաև արտադրվում է գրկախառնությունների, համբույրների և սեքսի ժամանակ:

Մեկ այլ հետազոտության մեջ գիտափորձի 30 մասնակիցներին երկու շաբաթվա ընթացքում տալիս էին 40 գրամ մուգ շոկոլադ: Գիտափորձի ավարտին նրանք սթրեսի հորմոնների ավելի ցածր մակարդակ ունեին վերահսկվող խմբի համեմատ:

Շոկոլադը և կակաոյի ունդերը պատմականորեն օգտագործվել են սեռական ցանկության և սեքսուալ կյանքի բարելավման համար, հայտնում է Daily Mail-ը: Ըստ ավանդության, ացտեկների առաջնորդ Մոնտեսուման հարեմ այցելելու առաջ 50 գավաթ տաք շոկոլադ էր ըմպում: -0-