438.37
4.44
404.03
+12
Եղանակը Երևանում
Հայ

Facebook-ը գուգընկեր և գործընկեր որոնելու հնարավորություն է գործարկել

17:20
04 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. iOS և Android համակարգերով գործող հեռախոսների Facebook հավելվածում հայտնվել է «Բացահայտել մարդկանց» (Discover People) ֆունկցիան, որը թույլ է տալիս առաջիկա միջոցառման համար շրջապատ ընտրել, համագործակցել գործընկերների հետ կամ զուգընկեր գտնել ժամադրության համար:

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով  tjournal.ru–ին, 2016 թ.-ի աշնանն այս հավելվածը գործարկվել էր Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար, այժմ ընկերությունը հաստատել է դրա հաջորդական գործարկումը ողջ աշխարհում:

«Բացահայտել մարդկանց» ֆունկցիան գտնվում է նավիգացիայում, որտեղ երևում են նաև մտերիմ ընկերները, միջոցառումները և խմբերը: Այդ բաժին մուտք գործելուց հետո հարկավոր է ներկայանալ` փոքր հաղորդագրություն գրել այն մասին, թե ում եք փնտրում և ինչի համար, ինչպես նաև ակտուալ լուսանկար բեռնել:

Ներքևում հրապարակվում են մոտակա ծանոթները, այլ մարդիկ, որոնք ևս շրջապատ են փնտրում, ինչպես նաև` նախորդ և սպասվող իրադարձությունները: Ցուցակում չկան ձեր ընկերները, քանի որ այս ֆունկցիան ուղղված է նոր մարդկանց հետ ծանոթանալուն: Նույն կերպով է աշխատում նաև Tinder-ը, որը օգնում է մոտակայքում զուգընկեր գտնել, և LinkedIn-ը, որի միջոցով կարելի է աշխատանքային կապեր հաստատել:

Facebook-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հավելվածը սկսել է գործել ողջ աշխարհում և կօգնի օգտատերերին գտնել միևնույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց և ավելի լավ ճանաչել գործընկերներին կամ հարևաններին:

«Հիմնականում շատ դժվար է ավելի շատ բան իմանալ մարդկանց մասին, երբ ցանկանում եք ինչ-որ միջոցառման գնալ, նոր աշխատանքի եք ընդունվում կամ տեղափոխվում եք: Այդ խնդիրը թեթևացնելու համար մենք նոր ֆունկցիա ենք գործարկել, որը կօգնի ավելի լավ ճանաչել այն մարդկանց, որոնց հետ դուք ինչ-որ ընդհանուր բան ունեք», - նշել են Facebook–ի մամուլի ծառայությունից:

Techcrunch-ի հաղորդմամբ, շատ օգտատերեր կարող են չգնահատել նոր ֆունկցիան, որովհետև այլ մարդիկ ուսումնասիրելու են իրենց էջերը` մտնելով այնտեղ ընդհանուր միջոցառումներով: Միջոցառման մասնակիցների ցուցակը, որպես կանոն, բաց է հանրության համար, և «Բացահայտել մարդկանց» բաժնով կարելի է մտնել և տեսնել մարդու մասին տեղեկատվությունը:

Պարբերականը պարզաբանել է, որ ընկերությունը բախվել է նմանատիպ խնդրի հետ, երբ գործարկել է «Մոտակայքում գտնվող ընկերներ» ֆունկցիան: Սոցիալական ցանցի որոշ օգտատերեր չէին ցանկանում հաղորդել իրենց աշխարհագրական տեղ, ինչի հետևանքով նոր հավելվածը հանրաճանաչություն չէր վայելում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում