ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն իր Instagram-յան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա փորձում է պտտվող պտուտակահանի վրա դրված եգիպտացորեն ուտել։
Загружается новость ... "Лево"
Երգիչը միացնում է էլեկտրական պտուտակահանը և ասում, որ միշտ ցանկացել է փորձել դա։ Նա եգիպտացորենը կպցնում է ատամներին և մի քանի վայրկյան անց նրա դիմացի ատամները պոկվում են։
«Չփորձե՛ք սա»,- գրել է նա տեսանյութի մեկնաբանություններում։
Ջեյսոն Դերուլո (անգլ.՝ Jason Derulo), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պարող։ 2009 թվականին իր անհատական երաժշտական կարիերան սկսելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն սինգլ։-0-