Երևանում վերջին հրաժեշտը տվեցին բալետի երիտասարդ արտիստին (ՖՈՏՈ)
21.11.2018,
21:19
Երևանում չորեքշաբթի Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում հրաժեշտ տվեցին նախօրեին մահացած, բալետի` 23–ամյա արտիստ Վահագն Մարգարյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում չորեքշաբթի Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում հրաժեշտ տվեցին նախօրեին մահացած, բալետի` 23–ամյա արտիստ Վահագն Մարգարյանին։

Մարգարյանը տուժել էր նոյեմբերի 6–ին տեղի ունեցած ավտովթարում։ Նա ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին և հեռացվել էր փայծաղը։

Մարգարյանը ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 5–ին Էջմիածնում։ 2013 թվականին մացնակցել է Eurovision Young Dancers 2013 երիտասարդ պարողների 13–րդ մրցույթին Գդանսկում։

Նույն տարում ավարտել է Երևանի պետական խորեոգրաֆիկ քոլեջը և աշխատանքի ընդունվել Օպերայի և բալետի թատրոն։

2018 թվականի հունիսի18-22–ին անցկացված Բալետի բալթյան միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ -0-