ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանաբնակ հայտնի հայազգի դերասան, հումորիստ Միխայիլ Գալուստյանը Instagram-յան իր էջում գրառում է կատարել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Загружается новость ... "Лево"
«Այս գրառմամբ ցանկանում եմ աջակցել Հայաստանին՝ իմ պատմական հայրենիքին։ Այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ տխուր է: Երիտասարդ տղաներ են զոհվում: Կարծում եմ, Հայաստանի հետ կարելի է միայն ընկերություն անել: Երբեք չարժե փորձել ուժի դիրքից երկխոսություն վարել: Միայն խաղաղ շփում»,- գրել է նա։-0-
