Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան հրապարակել են իրենց 3-րդ երեխայի լուսանկարը (ՖՈՏՈ)

16.02.2020, 20:57
Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան հրապարակել են իրենց 3-րդ երեխայի լուսանկարը. ՖՈՏՈ
Էնրիկե Իգլեսիասը և Աննա Կուրնիկովան հրապարակել են իրենց 3-րդ երեխայի լուսանկարը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Իսպանացի երգիչ, դերասան Էնրիկե Իգլեսիասը և ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հրապարակել են իրենց նորածին երեխայի լուսանկարը, հաղորդում է fakty.ua-ն:

Ե՛վ երգիչը, և՛ թենիսիստուհին Instagram-յան էջերում կիսվել են երեխայի լուսանկարով: 

 

Ծնողները չեն նշել երեխայի սեռը: Իգլեսիասը, լուսանկարը հրապարակելով, գրել է «My sunshine» (Իմ արևի լույս, խմբգր.): Մայրը լուսանկարը հրապարակելով՝ գրել է նորածնի ծննդյան ամսաթիվը՝ 2020թ.-ի հունվարի 30:



Հիշեցնենք, որ զույգն ունի ևս երկու երեխա՝ երկվորյակներ Նիկոլասն ու Լյուսին, ովքեր ծնվել են 2017թ.-ի դեկտեմբերի 16-ին: -0-