Դիմահարդար Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե որքան է նիհարել 2 տարում (ՎԻԴԵՈ)
20.02.2019,
13:57
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե որքան է նիհարել 2 տարում:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի դիմահարդար, կոսմետոլոգ և beauty–բլոգեր Գոհար Ավետիսյանն Instagram–ի իր էջում երկու տարվա վաղեմության տեսանյութ է հրապարակել։
Загружается новость ... "Лево"
Նա գրել է, որ հին տեսանյութում կշռում է մոտ 130 կգ` 173 սմ հասակի դեպքում։
«Հեռախոսում գտա 2 տեսանյութ, առաջինն արխիվային է, այնտեղ ես ունեմ առավելագույն քաշ` մոտ 130 կգ, երկրորդը նկարահանել եմ վերջերս` 98 կգ (հասակը` 173 սմ), իսկ դու տարբերություն տեսնու՞մ ես, թե՞ այդքան էլ նկատելի չէ», – գրել է Ավետիսյանը։–0–