Դիետոլոգներն ախորժակը նվազեցնող մթերքների ցանկ են հրապարակել

11.05.2019, 21:15
Դիետոլոգները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք նվազեցնում են ախորժակը։
Դիետոլոգներն ախորժակը նվազեցնող մթերքների ցանկ են հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները հրապարակել են այն մթերքների ցանկը, որոնք զգալիորեն նվազեցնում են ախորժակը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է 5-tv.ru–ն, այդ ցանկում ներառվել են 11 անվտանգ և համեղ մթերքներ, որոնք օգնում են պահպանել միկրոէլեմենտների հավասարակշռությունն օրգանիզմում։

Այդ մթերքներն են կարմիր ձուկը, ավոկադոն, սուրճը, վարսակափաթիլը, սպանախը, ոսպը, բնական յոգուրտը, կարմիր պղպեղը, հավի ձուն և չիայի սերմերը։

Միաժամանակ նշվում է, որ սուրճը, որը հաճախ քննադատության է արժանանում, ակտիվացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը, եթե այն խմել ուտելուց առաջ։ Իսկ հավի ձուն օգնում է նիհարել` նվազեցնելով խոլեստերինի մակարդակը։–0–