424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Բելգիացիներին ռադիացիայի դեմ հաբեր կբաժանեն

17:06
29 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Բելգիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի բնակիչներին բաժանել յոդի բարձր պարունակությամբ հաբեր, որոնք անհրաժեշտ են ռադիացիայից պաշտպանվելու համար, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդել է առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը, մինչ այդ ռադիացիայի դեմ հաբերի կանխարգելիչ բաժանման գոտին գտնվում էր ԱԷԿ-ից 20 կմ շառավղով հեռավորության վրա: Այժմ այդ տարածությունը մեծացել է մինչև 100 կմ:

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դիրքը երկրում, հնարավոր վտանգավոր գոտում է հայտնվել ողջ բնակչությունը: Ենթադրվում է, որ այս միջոցառումն ուժի մեջ կմտնի մյուս տարվա սկզբից:

Բերգիական կառավարության որոշումն ընդունվել է ճապոնական Ֆուկուսիմա ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում, որտեղ 2011 թ.-ի երկրաշարժի հետևանքով վթար էր տեղի ունեցել:

Ընդհանուր առմամբ Բելգիայում աշխատում են երկու ԱԷԿ-երի յոթ միջուկային ռեակտորներ` հյուսիսային Դուլ քաղաքում և երկրի հարավում գտնվող Տիանժում, ևս մեկ ռեակտոր գործում է Մոլ քաղաքի միջուկային հետազոտությունների կենտրոնում:

Ավելի վաղ հարևան Հոլանդիան, Լյուքսեմբուրգը և Գերմանիան դիմել են Բրյուսելին` պահանջելով դադարեցնել այն միջուկային ռեակտորների աշխատանքը, որոնցում աշխատանքի խափանումներ են գրանցվել։

Մասնավորապես, Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսը կոչ է արել Բելգիային ժամանակավորապես դադարեցնել Դուլի ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը և Տիանժ էներգաբլոկը, մինչև որ դրանց անվտանգության ապացույցներ ներկայացվեն։

Բրյուսելը հրաժարվել է:

Ինչպես հիշեցնում է BBC թղթակիցը, այդ ԱԷԿ-երի աշխատանքը դադարեցվել է 2012 թ.-ին, երբ ռեակտորների պատերում ճեղքեր էին հայտնաբերվել։

Բելգիայի «Կանաչների կուսակցության» ղեկավար Ժան-Մարկ Նոլեն իր աջակցությունն է հայտնել բնակչությանը հաբերի բաժանման` երկրի կառավարության նախաձեռնությանը, սակայն նշել է, որ դա բավարար չէ ռադիացիայի հնարավոր հետևանքներից մարդկանց պաշտպանելու համար:


Ինչպես նշում է առողջապահության հարցերով BBC թղթակից Ջեյմս Գալահերը, յոդի պարունակությամբ համերը կոչված են պաշտպանել վահանագեղձը, որը տուժում է շրջակա միջավայրը ռադիոնուկլիդներով աղտոտման դեպքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ