ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կոֆեին պարունակող տաք ըմպելիքների, մասնավորապես, սուրճի և թեյի ամենօրյա օգտագործումը քնելուց մի քանի ժամ առաջ քնի որակի վրա ազդեցություն չունի։ Այս մասին հայտնում են մի խումբ ամերիկացի գիտնականներ իրենց անցկացրած հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հայտնում է The Daily Telegraph–ը, գրում է
ՏԱՍՍ–ը։
Գիտափորձին մասնակցել է ավելի քան 780 մարդ։ 14 տարվա ընթացքում Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի մասնագետները Հարվարդի բժշկական դպրոցի գործընկերների հետ գործակցությամբ հետևել են կամավորների քնի ռեժիմին` կախված նրանց օգտագործած կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի քանակից։ Նրանք վերլուծել են ձեռքի հատուկ ստուգիչ–ընդունիչ սարքերի նիշերը քնի տևողության և որակի, ինչպես նաև այն մասին, թե որքան արագ են մարդիկ արթնացել քնելուց հետո, և համեմատել դրանք կերած սննդամթերքի քանակի հետ։
Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների մոտ 40 տոկոսը կոֆեին է օգտագործել դիտարկումների ընթացքում գոնե մեկ անգամ, ինչը որևէ կերպ չի ազդել գիշերային հանգստի որակի վրա։
Միաժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ նիկոտինն ու ալկոհոլն իսկապես նպաստել են քնի խանգարման։ Մասնավորապես, քնելուց առաջ գոնե մեկ ծխախոտ ծխած մարդիկ միջինը 42 րոպեով պակաս են քնել։ Մասնագետներն ընդգծում են, որ արդյունքները բավականին անսպասելի էին, քանի որ կոֆեինը, ինչպես հայտնի է, խթանում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և նպաստում է մարդու արթմնիությանը։ Հիմնականում դա կապված է նրա հետ, որ այն արգելափակում է քնի կարգավորմանը մասնակցող ադենոզինի ռեցեպտորները։
Загружается новость ... "Лево"
«Քնելուց չորս ժամ առաջ նիկոտին կամ ալկոհոլ օգտագործած մարդիկ որոշակի խնդիրներ են ունեցել քնի որակի հետ այն մարդկանց համեմատ, ովքեր չեն ծխել և չեն խմել։ Միաժամանակ, մենք որևէ կապ չենք գտել քնելուց առաջ կոֆեինի և քնի խանգարման միջև»,– ասում է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսեր Կրիստին Սպադոլան։
Այսպիսով, սուրճ խմելու ժամի մասին հարցը բաց է մնում։ Ամեն դեպքում խորհուրդ է տրվում այն խմել առավոտյան ժամերին, որպեսզի ըմպելիքը բարերա ազդեցություն ունենա օրգանիզմի վրա` պարգևելով աշխուժություն և էներգիա։ -0-