ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում պարենային ապրանքներi և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2020 թ․-ի ապրիլին 2019 թ․-ի ապրիլի համեմատ նվազել են 0,3%-ով, 2020 թ․-ի մարտի համեմատ աճել են 1,8%-ով։
Ինչպես նշվում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցում, դա հիմնականում պայմանավորված է որոշ պարենային ապրանքների գնաճով։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգ սննդամթերք, որոնց գները ամենաշատն են աճել 2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ։
Ոսպ

2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ Հայաստանում ոսպը թանկացել է 27,3%-ով։
Ձու

Նախորդ ամիս Հայաստանում գրանցվել է ձվի գնի 19,8% աճ։
Հնդկաձավար

Նշված ժամանակահատվածում հնդկաձավարի գինն աճել է 19,3%-ով։
Հացահատիկային ապրանքներ

«Հացահատիկային» խմբի ապրանքների գները 2020 թ․-ի ապրիլին՝ նույն տարվա մարտ ամսի համեմատ աճել են 13,5%-ով։
Շաքարավազ

Ապրիլին Հայաստանում գրանցվել է նաև շաքարավազի գնաճ։ Այն կազմում է 9%։
Ընդհանուր առմամբ՝ սպառողական գները Հայաստանում 2020 թ․-ի ապրիլին՝ 2019 թ․-ի ապրիլի համեմատ, նվազել են 0,9%-ով, ամսվա ընթացքում նույնպես 0,9%-ով։-0-