ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերի արդյունքում վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը։
Ցուցարարները հուշարձանի վրա սև ներկով գծեր են արել։ Այս մասին ասվում է Կոլորադոյի հայկական համայնքի ներկայացուցիչների Facebook-յան էջում։
ԱՄՆ-ում տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ ռասիզմի, այն բանից հետո, երբ ոստիկանը՝ աֆրոամերիկացի տղամարդու ձերբակալելիս, ոտքով սեղմել էր նրա կոկորդին, ինչի արդյունքում տղամարդը մահացել էր։-0-