Զերկարակային ճնշումը կարգավորելու 5 պարզ միջոց

06.07.2019, 18:25
Ներկայացնում ենք զերկարակային ճնշումը կարգավորելու 5 պարզ միջոց։
Զերկարակային ճնշումը կարգավորելու 5 պարզ միջոց

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բարձր զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել ոչ միայն ղեղորայքի և աղը սահմանափակելու միջոցով։

Բժիշկները նշում են մի քանի առօրյա սովորություններ, որոնց միջոցով կարելի է հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը, գրում է medikforum.ru–ն։

Խորը շնչառություն

 - рис.1

Սրտաբանները խորհուրդ են տալիս կիրառել շնչառական տեխնիկաներ, որոնք նվազեցնում են սթրեսի հորմոնների ազդեցությունը, որոնք էլ իրենց հերթին ակտիվացնում են երիկամների հատուկ ֆերմենտի արտադրությունը, այն բարձրացնում է ճնշումը։ Կարելի է հանգիստ նստել բազկաթոռին, թուլացնել մարմինը, դնել ձեռքը կրծքավանդակի կամ որովայնի վրա և խորը շնչել ու արտաշնչել, հետևել, թե ինչպես է բարձրանում և իջնում ձեռքը` դադարելով մտածել այլ կողմնակի երևույթների մասին։ Նման վարժությունը կարող է տևել 1–2 րոպե, սակայն կարևոր է այն անել յուրաքանչյուր առավոտ։ 

Загружается новость ... "Лево"

Զբոսանք արևային եղանակին

 - рис.2

Արևի լույսի ազդեցությունը տարածվում է նաև մաշկում և արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակի վրա, ինչի արդյունքում նվազում է ճնշումը, սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը։ Օգտակար է օրական 20–30 րոպե անցկացնել արևի լույսի տակ։

Քայլել

 - рис.3

Աշխատեք հաճախ քայլել։ Օրական գոնե 30 րոպե քայլելը դրական է ազդում սիրտ–անոթային համակարգի վրա։ Բժիշկների խոսքերով, քայլելը թույլ է տալիս 4–9 նիշով նվազեցնել սիստոլիկ ճնշումը։

Թեյ խմել

 - рис.4

Թեյ խմելը ևս ճնշումը նվազեցնելու պարզ միջոց է։ Ուսումնասիրությունների տվյալներով, թեյ չխմող մարդիկ ունենում են զարկերակային ավելի բարձր ճնշում, սրտի զարկերի ավելի բարձր հաճախականություն, քան նրանք, ովքեր օրական խմում են մինչև չորս բաժակ թեյ։

Երաժշտություն լսել

 - рис.5

Սիրված երաժշտական ստեղծագործություններն ունկնդրելը լավացնում է հոգեկան վիճակն ու նպաստում օրգանիզմում նյութերի առաջացմանը, որոնք կարգավորում են օրգան համակարգերի, այդ թվում` սրտի աշխատանքը։–0–