ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 1-ից Վրաստանը պարզեցնելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի կանոնները: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան, հաղորդում է aysor.am–ը:
Загружается новость ... "Лево"
Մասնավորապես, բոլոր օտարերկրացիներին, որոնք ավարտել են պատվաստման ամբողջական կուրսը քովիդի ցանկացած պատվաստանյութով, թույլատրվում է մուտք գործել երկիր:
Նրանք պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստի պատասխան, որը պետք է արված լինի վերջին 72 ժամվա ընթացքում: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք ստիպված կլինեն վերստուգում անցնել:
Փոխվում են նաև Վրաստանի քաղաքացիների համար երկիր մուտք գործելու կանոնները: ՊՇՌ թեստի բացակայության դեպքում նրանք ութ օր կմնան ինքնամեկուսացման մեջ: Եթե ՊՇՌ թեստը բացասական է, նրանք կկարողանան թեստ հանձնել երկրում գտնվելու երրորդ օրը և դուրս գալ ինքնամեկուսացումից:
Նշենք, որ փետրվարի 1-ից Վրաստանում վերացվելու են միջազգային կանոնավոր թռիչքների սահմանափակումները:–0–