«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը (ՎԻԴԵՈ)

11.12.2020, 21:14
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը. ՎԻԴԵՈ
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ խոհարար, ռեստորատոր և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը Instagram–ում հրապարակել է տեսանյութ, որում որդու` Բադիի հետ դիտում է լոլիկով ձվածեղի պատրաստման մաստեր կլաս` հայազգի Էդվարդից։

Օլիվերը որդու հետ հավանում է Էդվարդի բաղադրատոմսը, Բադին անգամ ասում է, որ լոլիկով ձվածեղ կպատրաստի հայրիկի համար։

«Փայլուն կատարում, այն ոգեշնչեց ինձ և Բադիին` փորձելու այս բաղադրատոմսը», – գրել է Օլիվերը։

Օլիվերը նաև կոչ է արել իր բոլոր բաժանորդներին դիտել Էդվարդի ամբողջական տեսանյութը։

Նա նշել է, որ հաճելի է տեսնել, թե ինչպես են աշխարհի երեխաները ուտելիք պատրաստում։–0–