+4
Եղանակը Երևանում
Հայ

Թզի 5 օգտակար հատկությունները

13:37
15 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերին հասունացող համեղ մրգերից մեկը թուզն է, որը հազարամյակների պատմություն ունի: Դրա մասին բազմիցս հիշատակվում է նաև Աստվածաշնչում:

Բացի մեղրահամ լինելուց, թուզը նաև խիստ առողջարար է մարդու օրգանիզմի համար: Բայց ոչ բոլորը գիտեն այդ գեղեցիկ ու նրբահամ մրգի կենարար հատկությունների մասին:

1. Անհրաժեշտ է սրտի առողջության համար

Պտուղներում պարունակվող կալիումն արյան ճնշման հիանալի կարգավորիչ է: Իսկ կալիումով հարուստ սննդամթերքի օգտագործումը նպաստում է արյան բարձր ճնշման կարգավորմանը:

инжир, десерт

2. Դուրս է բերում օրգանիզմից «վատ» խոլեստերինը

Այս իմաստով կարևոր է նաև խոլեստերինի մակարդակը: Թուզն այստեղ էլ է օգտակար՝ այն նվազեցնում է ճարպաթթուների քանակը և թույլ չի տալիս, որ դրանք կուտակվեն զարկերակներում: Այս առումով թզենու պտուղները կարող են սրտի տագնապների լավագույն կանխարգելիչը լինել:

3. Ամրացնում է ոսկրային հյուսվածքը

Այս պտուղներում պարունակվող կալցիումի և ֆոսֆորի շնորհիվ այն կարող է խթանել օստեոգենեզը, այսինքն՝ նպաստել ոսկրի աճին: Այդ պատճառով օրթոպեդիկ վնասվածքներ ունեցող մարդկանց համար այս միրգը հատկապես կարևոր է:

инжир фрукты

4. Օգնում է էրիտրոցիտների առաջացմանը

Պտուղները պարունակում են երկաթ, որը պատասխանատու է թոքերից թթվածնի փոխադրմանը մեր օրգանիզմի մյուս հատվածներ: Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի: Այս հարցում օգնության կարող է հասնել թուզը, որի օգտագործումը նպաստում է արյան կարմիր մարմնիկների առաջացմանը՝ կանխելով իմունային համակարգի աշխատանքի խափանումը:

5. Նիհարողների օգնականն է

Նրբահամ այս միրգը դիետիկ բջջանյութի մեծ աղբյուր է: Մեկ խոշոր պտուղը պարունակում է 1,9 գրամ այսպիսի բջջանյութ, իսկ դա օրական պահանջվող քանակի 8 տոկոսն է: Թուզն այս իմաստով կարող է վնասակար քաղցրեղենի հզոր այլընտրանք լինել՝ միանգամից կրկնակի օգուտ տալով օրգանիզմին: Մի կողմից, օրգանիզմը ստանում է նիհարելուն նպաստող բջջանյութ, իսկ մյուս կողմից՝ մարդն իրեն չի զրկում քաղցրից՝ փոխարինելով այն բնական տարբերակով: Բջջանյութը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

инжир

 Եվ վերջում պետք է ավելացնել, որ թուզը դեռ հնագույն ժամանակներից օգտագործվում է նաև ժողովրդական բժշկությունում որպես մրսածության, անգինայի, վերին շնչուղիների բորբոքումների դեմ հիանալի միջոց:

инжир, полезные свойства

Շատ համեղ և նրբահամ են թզով ու այլ բաղադրիչներով պատրաստվող բազմազան աղցաններն ու աղանդերը: Ի դեպ, թուզն այստեղ կարևոր և կենտրոնական բաղադրիչն է: Այն շատ ներդաշնակ է, օրինակ, որոշ տեսակի պանիրների հետ: Միջերկրածովյան խոհանոցում տարածված է թզով, հազարով, մոցարելա պանրով աղցանը:

Իսկ որպես աղանդեր թուզը մատուցվում է շոկոլադի, պաղպաղակի և այլ հատապտուղների հետ:

инжир

 Օգտվեք բնության տված պարգևներից և եղեք առողջ:–0–
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:37
22 Փետրվարի 2021
Արդյունավետ դիետա. 6 օրում ձեր մարմինն անճանաչելի կդառնա
Ձեզ ենք ներկայացնում չափազանց արդյունավետ դիետա, որի օգնությամբ 6 օրում ձեր մարմինն անճանաչելի կդառնա
12:25
22 Փետրվարի 2021
5 լավագույն մթերքները հիպերտոնիայով հիվանդների համար
5 լավագույն մթերքները հիպերտոնիայով հիվանդների համար
14:54
21 Փետրվարի 2021
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
Հայտնի է առողջության համար շոկոլադի անվնաս չափաբաժինը
20:58
20 Փետրվարի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
12:25
20 Փետրվարի 2021
Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը` «Կովիվակը»
Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը` «Կովիվակը». նշվել են առաջին խմբաքանակը շրջանառության հանելու ժամկետները
18:37
19 Փետրվարի 2021
Ո՞ր կոսմետիկ միջոցներն են վնաս մաշկին ձմռանը
Որ կոսմետիկ միջոցներից է պետք խուսափել ձմռանը. մաշկաբանների խորհուրդներ
13:47
19 Փետրվարի 2021
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Որո՞նք են ուղեղի կաթվածի նախանշանները
17:17
18 Փետրվարի 2021
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
Սնվելու վատ սովորություններ, որոնք խանգարում են նիհարել
21:58
17 Փետրվարի 2021
Ինչպե՞ս լավացնել հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը
Ամերիկացի գիտնականները գտել են հիշողությունն ու գլխուղեղի աշխատանքը լավացնող պարզ միջոց
16:57
16 Փետրվարի 2021
Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է 2021թ.–ին ամենից հաջողակ Կենդանակերպի 3 նշանները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է 2021թ.–ին ամենից հաջողակ Կենդանակերպի 3 նշանները. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
17:57
15 Փետրվարի 2021
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
Ինչպե՞ս դադարեցնել մազաթափությունը, արդյունավետ միջոց
17:17
15 Փետրվարի 2021
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար