Սկորսեզեն՝ իր հայ ուսուցչի մասին. «Դա ամենաթանկ նվերներից մեկն է, որ երբևէ ստացել եմ» (ՎԻԴԵՈ)
11.02.2020,
16:54
Սկորսեզեն՝ իր հայ ուսուցչի մասին. «Դա ամենաթանկ նվերներից մեկն է, որ երբևէ ստացել եմ». ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի ամերիկացի կինոռեժիսոր, հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության դափնեկիր, ինչպես նաև պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Մարտին Սկորսեզեն կիսվել է կինոյի աշխարհում իր ուսուցիչ Հայկ Մանուկյանի (Haig Manoogian) մասին հիշողություններով:
«Բաց դռների օրը (Նյու Յորքի համալսարանում - խմբ.), նա այդպիսի եռանդով էր խոսում կինոյի մասին, գրեթե քարոզչի նման: Նրա անունը Հայկ Մանուկյան էր: Նա ներշնչեց մեզ և կրակ վառեց մեր սրտերում: Դա ամենաթանկ նվերներից մեկն է, որ ես երբևէ ստացել եմ », - ասել է ռեժիսորը:
Սկորսեզեն նաև հայտննել է, որ տարիներ անց ինքն էլ է ոգեշնչվում դասավանդումից:
Նյու Յորքի համալսարանի կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Հայկ Մանուկյանը, ով ծնվել է 1916թ.-ին Նյու Յորքում, մեծ ազդեցություն է թողել իր ուսանողների`ապագա հայտնի կինոգործիչների վրա, որոնց թվում նաև Մարտին Սկորսեզեն էր: Մանուկյանը օգնել է ձևավորել 1960-ականների կինոդպրոցի ուսանողների մի ամբողջ սերնդի փիլիսոփայություն: -0-