Քերոբյանը միլիարդատեր փլեյբոյ Դեն Բիլզերյանի հետ քննարկել է Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները
19:31
06 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է ամերիկահայ միլիարդատեր և փլեյբոյ Դեն Բիլզերյանի հետ:
Սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը գտնվում է Երևանում; Նրա պաշտոնական խանութում տեղի է ունեցել հանդիպում երկրպագուների հետ:
«Այսօր հանդիպել եմ Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ` քննարկելու Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները», - գրել է Քերոբյանը Facebook-յան իր էջում:
Բիլզերյանը 2018 թվականին ևս այցելել էր Հայաստան: Այցի ընթացքում նա ՀՀ քաղաքացիություն էր ստացել։ Բիլզերյանն այցելել է նաև Արցախ:-0-
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել