Պայքարում ենք. հայտնի երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը կեղծ են

27.09.2021, 15:43
Պայքարում ենք. հայտնի երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը կեղծ են
Պայքարում ենք. հայտնի երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեկնաբանել է սիրված եգրիչ Հայկոյի մահվան մասին լուրերը։

Загружается новость ... "Лево"

Օրերս հայտնել էինք, որ Հայկոյի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա այժմ հիվանդանոցում է, վիճակը ծանր է։ Որոշ տեղեկություններով, Հայկոն միացված է արհեստական շնչառության սարքին, բայց այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ «Այս պահին երգչի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա», – նշել է Դանիելյանը, հայտնում է irakanum.am–ը։

Դանիելյանը Facebook–յան իր էջում նաև ավելացրել է.«Ապատեղեկատվություն մի տարածեք, ի վերջո սահման կա, որ չի կարելի է հատել․․․Պայքարում ենք․․․»։–0–