Պարզվել է, թե քանի բաժակ սուրճ է հարկավոր խմել նիհարելու համար

12.09.2020, 13:33
Պարզվել է, թե քանի բաժակ սուրճ է հարկավոր խմել նիհարելու համար
Պարզվել է, թե քանի բաժակ սուրճ է հարկավոր խմել նիհարելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Գուանչժոու քաղաքի Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականներն ապացուցել են սուրճի օգտակարությունը։

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ առույգացնող ըմպելիքը ոչ միայն երկարացնում է կյանքը, այլև նպաստում նիհարելու պրոցեսին։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է Nature Communications Journal–ը, հաղորդում է 24smi.org–ը։

Չինացի գիտնականները գիտափորձ են անցկացրել կրծողների վրա` ներարկելով կոֆեինի տարբեր չափաբաժին։ Սուրճի կանոնավոր օգտագործումը հանգեցրել է ախորժակի նվազման, ինչի հետևանքով մարմնի զանգվածը ևս նվազել է։

Մասնագետները բացատրել են, որ կոֆեինը 3–11%–ով արագացնում է նյութափոխանակությունը լիպիդների ճեղքման գործընթացի արագացման հաշվին։ Բացի այդ, առաջացած էներգիան թույլ է տալիս վարել ակտիվ կենսակերպ։

Փորձագետներն ավելացրել են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցրավենիքի և հրուշակեղենի պահանջը։ Չինացի գիտնականները կարծում են, որ նիհարելու համար սուրճի օպտիմալ չափաբաժինը չորս բաժակն է։–0–