Օգտակար նախաճաշերի յոթյակ

14.06.2020, 10:15
Ներկայացնում ենք օգտակար նախաճաշերի յոթյակ
Օգտակար նախաճաշերի յոթյակ
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի Արմենիա/. Նախաճաշը սննդակարգի կարևորագույն մասն է: Ուստի այն պետք է ճիշտ և օգտակար լինի:

Օմլետ

 - рис.1

Գիտնականները վաղուց պարզել են հավկիթի օգուտը, քանի որ դրա կազմում կա լեցիտին և խոլին, որոնք խոչընդոտում են վատ խոլեստերինի ավելացմանը: Բացի այդ, հավկիթը պարունակում է սպիտակուցի օրական նորմայի 14%-ը, ինչպես նաև ամինաթթուներ: Քանի որ օմլետն արագ է պատրաստվում, ապա կորում է օգտակար նյութերի միայն 10-15 տոկոսը:

Սեփական ձեռքով պատրաստած մյուսլի

 - рис.2

Կաթով կամ ջրով թրջած վարսակափաթիլներին կարելի է ավելացնել թարմ հատապտուղներ, ընկուզեղեն և մի գդալ մեղր: Կստացվի համեղ, օգտակար նախաճաշ: 

Կաթնաշոռ մեղրով և մրգերով կամ չորամրգերով


 - рис.3

Եթե ժամանակ ունեք, կաթնաշոռին ավելացրեք ձեր սիրած հատապտուղները և հարեք բլենդերում` ավելացնելով ցածր կալորիական թթվասեր կամ կեֆիր:

Բրդուճ

 - рис.4

Սա ամենաարագ պատրաստվող նախաճաշն է, բայց եթե ցանկանում ենք, որ այն օգտակար լինի, ապա բացառում ենք երշիկը և սպիտակ հացը: Օրինակ, ամբողջահատիկի հացին կարելի է ավելացնել անյուղ կաթնաշոռ, կանաչի, վրայից` հնդկահավի կամ հավի մի կտոր խաշած միս: Մեկ այլ տարբերակ էլ կապրեզեի տեսակն է` նույն հացով – հաց, վրայից ռեհան կամ հազար և մի կտոր լոլիկ: Կարելի է ավելացնել պանիր:

Նրբաբլիթներ մրգերով

 - рис.5

Կարող եք նրբաբլիթները զուգորդել բանանի, խնձորի կամ դդմի հետ: Իսկ նրբաբլիթները պատրաստեք հնդկաձավարի կամ վարսակի ալյուրից: 

Ամբողջահատիկի շիլա 

 - рис.6

Վարսակ, հնդկաձավար – լավագույն տարբերական է: Ի դեպ, կարելի է գիշերը թրջել եռացրած տաք ջրով կամ կեֆիրով, և առավոտյան շիլան պատրաստ է: 

Միս բանջարեղենով

 - рис.7

 Հիանալի տարբերակ է խաշած կրծքամիսը բանջարեղենով կամ խաշած ձուկը։–0–