«Նա մեր աշխատակիցը չէ». «Պյատնիցա» հեռուստաալիքը մեկնաբանել է «Էրեբունի» թանգարանի հետ կապված «պոռնոսկանդալը», տեսանյութի տղամարդը ներողություն է խնդրել (ՎԻԴԵՈ)
31.07.2022,
21:15

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Պյատնիցա» հեռուստաալիքը մեկնաբանել է «Էրեբունի» արգելոց-թանգարանում արված պոռնոգրաֆիկ տեսանյութը:
Նախօրեին իսկական սկանդալ է հասունացել «Էրեբունի» արգելոց-թանգարանում արված պոռնոգրաֆիկ տեսանյութի շուրջ: ԶԼՄ-ները հայտնեցին, որ տեսանյութում երևում է «Ю» հեռուստաալիքի պրոդյուսեր և «Պյատնիցայի» շեֆ խմբագիր Տատյանա Սմարժևսկայան իր զուգընկերոջ հետ:
«Տեղի ունեցածը մեզ ոչ մի կերպ չի վերաբերում: Տատյանա Սմարժևսկայան չի աշխատում «Պյատնիցա» հեռուստաալիքում: Նա մեր աշխատակիցը չէ», - նշվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Տեսանյութում երևացող տղամարդը՝ Ստասը, ներողություն է խնդրել:
«Ես պատասխանատու եմ իմ ընտանիքի համար, խոսում եմ նաև կնոջս անունից: Հարգելի հայ ժողովուրդ, ես ձեզնից ներողություն եմ խնդրում մեր արարքի համար, մենք չէինք հասկացել, որ «Էրեբունի» ամրոցը սրբավայր է: Միայն հիմա հասկացանք, որ կատարել ենք արարք, որը վիրավորում է հայ ժողովրդի զգացմունքները, որը միշտ բարի է եղել մեր հանդեպ», - ասել է Ստասը:
Նա վստահեցրել է, որ մտադրություն չի եղել վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները: Տեսանյութն անմիջապես հեռացվել է: Ստասը նաև նշել է, որ այլևս չի նկարահանելու նման տեսանյութեր:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն իր հերթին հայտարարել է, որ նյութերը փոխանցվել են ոստիկանություն, իսկ նա պատրաստ է պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար:-0-