ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի Օքլենդ քաղաքի մանկական հիվանդանոցին կից գործող գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կարմիր և սպիտակ միսը հավասարապես բարձրացնում են խոլեստերինի քանակն արյան մեջ, չնայած տարածված կարծիքին։ Ինչպես հաղորդում է lenta.ru–ն, այս մասին նշվում է MedicalXpress–ի մամուլի հաղորդագրության մեջ։
Загружается новость ... "Лево"
Գիտնականների խոսքերով, ցանկացած տեսակի մսի օգտագործումն ավելացնում է ցածր խտության լիպոպրոտեինների պարունակությունը, որոնք խոլեստերինի հիմնական տեղափոխողներից են։ Ցածր խտության լիպոպրոտեինների հետ կապված խոլեստերինը կոչվում է «վատ» խոլեստերին, քանի որ այն կապված է աթերոսկլերոզի զարգացման բարձր ռիսկի հետ։ Բուսական սպիտակուցների համադրելի քանակը չի հանգեցնում նման արդյունքի։
Վերջին տասնամյակում կարմիր մսի օգտագործումն Արևելքի երկրներում կրճատվել է, քանի որ մտավախություն կա, որ միսը կապված է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկի հետ։ Միաժամանակ փորձագետները հաճախ խորհուրդ են տալիս օգագործել տնային թռչնի միս` որպես ավելի առողջ այլընտրանք կաթնասունների մսին։ Հետազոտության հեղինակների խոսքով, բանջարեղենը, կաթնամթերքն ու լոբազգիներն ավելի արդյունավետ են խոլեստերինի մակարդակի վերահսկման դեպքում։–0–