Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն

26.06.2020, 20:57
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ձեր փոքրիկը հեշտ է հիվանդանու՞մ, նրա մոտ անընդհատ հարբու՞խ է, իսկ մանկապարտեզի մասին դուք ընդհանրապես վախենու՞մ եք մտածել, այս իրավիճակը ծանոթ է գրեթե բոլոր ծնողներին, ովքեր տիպիկ սխալներ են թույլ տալիս, որոնց պատճառը, թերևս, չափից շատ հոգատարությունն է, գրում է mama-likes.ru–ն։

Եվ այսպես, ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։

Առաջին

Դուք տաք եք հագցնում փոքրիկին, որպեսզի նա չհիվանդանա, և սա հոգատար ծնողների ամենատարածված սխալն է։ Հիշե'ք. մանկական օրգանիզմի ջերմաստիճանային ռեժիմը կտրուկ տարբերվում է մեծահասակների ռեժիմից։ Պետք է նաև հաշվի առնել, որ երեխաներն ավելի շատ են շարժվում փողոցում, այդ պատճառով չափազանց տաք ու հաստ բաճկոնի փոխարեն, որում նա պարզապես «կխաշվի», ավելի լավ հագցնել տաք, բայց թեթև բաճկոն։

Загружается новость ... "Лево"

Երկրորդ

Փոքրիկին լողացնելիս դուք ամուր փակում ենք լոգարանի դռները` այն վերածելով շոգեբաղնիքի։ Հիշե'ք, որ երեխային լողացնելիս հարկավոր է բաց թողնել լոգարանի դուռը։

Երրորդ

Եթե երեխան հիվանդացել է, դուք նրան սկսու՞մ եք տալ հակաբիոտիկներ և բժշկի նշանակած բոլոր դեղերը։ Փորձեք ժողովրդական միջոցներ` արքայամորի, թեյ, ինհալացիա, ողողումներ։ Դադարե'ք «սպանել» իմունիտետը դեղերով։

Չորրորդ

Եթե երեխայի քիթիկից հոսում է, դուք նրան ընդհանրապես չե՞ք հանում բակ, մոռացե'ք այդ մասին։ Ցանկացած եղանակի դեպքում, ամառ թե ձմեռ, հարկավոր է զբոսնել երեխայի հետ ամենաքիչը մեկ, իսկ ավելի լավ է երկու ժամ։

Հինգերորդ

Ձմռանը ձեր տան պատուհանները ամուր փա՞կ են։ Դա սխալ է, հարկավոր է օդափոխել տան սենյակները` ստեղծելով ճիշտ միկրոկլիմա և բարձրացնելով մանկական օրգանիզմի դիմադրողականությունը։

Այս հինգ շատ պարզ կանոնները վերցվել են առողջ երեխաների դաստիարակության փորձագետ Յուլիա Երմակի մեթոդաբանությունից, ով 5–ամյա առողջ որդու մայր է և մարզիչ, որն օգնել է դաստիարակել առողջ և ամուր փոքրիկների բազմաթիվ սերունդներ։–0–