Մի կողմից դալմատին է, մյուս կողմից` տակսա. շան ձագուկը ցնցում է բոլորին իր տեսքով (ՖՈՏՈ)

02.07.2020, 12:39
Մի կողմից դալմատին է, մյուս կողմից` տակսա. շան ձագուկը ցնցում է բոլորին իր տեսքով. ՖՈՏՈ
Մի կողմից դալմատին է, մյուս կողմից` տակսա. շան ձագուկը ցնցում է բոլորին իր տեսքով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հազվադեպ կհանդիպես այսպիսի անսովոր շան ձագերի։ Մու անունով շան ձագուկն անսովոր երանգների է։ Թվում է, թե ձագուկը միանգամից երկու ցեղատեսակի է։

Загружается новость ... "Лево"

Հեռվից Մուն նման է դալմատինի, սակայն իրականում նա սովորական տակսա է, գրում է life.ru–ն։

 - рис.1

Պիգմենտավորման խնդիրների պատճառով ձագուկը ծնված օրվանից կիսով չափ ծածկված է սև պուտիկներով, ինչի արդյունքում նման է կովի, դրա համար էլ նրան կոչել են Մու։

Ձագուկն ապրում է Մայամիում իր տիրոջ` 24–ամյա Վիկտորիա Հոֆմանի հետ։

Աղջիկն ասում է, որ իր ձագուկն իսկապես ունիկալ է երանգների շնորհիվ։

 - рис.2

Մարդիկ պարզապես խենթանում են Մուի համար։ Ձագուկով հիանում են ոչ միայն փողոցում, այլև սոցցանցերում։

 - рис.3

Երբ Վիկտորիան առաջ անգամ ծանոթացել է ձագուկի հետ, միանգամից հասկացել է, որ նա հաստատ կդառնա Instagram–ի աստղ։ Ապրիլի վերջին Instagram–ում հայտնվել է Մույի առաջին հրապարակումը, հիմա արդեն փոքրիկի էջին բաժանորդագրված է ավելի քան 24 հազար մարդ, գրում է The Sun–ը։–0–

Լուսանկարները` Instagram–ի էջից