Մանկաբույժը նշել է, թե ինչպես կարելի է լուսանկարահանման ժամանակ գրանցվող ֆոտոբռնկման միջոցով երեխայի մոտ ախտորոշել քաղցկեղ

14.02.2022, 13:33

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մանկաբույժ Դարիա Վլասենկոն պատմել է, թե ինչպես կարելի է լուսանկարահանման ժամանակ գրանցվող ֆոտոբռնկման (flash) միջոցով երեխայի մոտ ախտորոշել ռետինոբլաստոմա, գրում է Medikforum պորտալը։

Загружается новость ... "Лево"

Մասնագետը պարզաբանել է, որր ռետինոբլաստոման աչքի ցանցաթաղանթի քաղցկեղ է։ Այս հիվանդությունն ամենից հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ և ունի ծագման ոչ ժառանգական բնույթ:

«Ռետինոբլաստոման քաղցկեղի հազվագյուտ տեսակ է, այն ախտահարում է երեխաների աչքերը: Ռետինոբլաստոման կարող է առաջանալ մեկ կամ երկու աչքում… Այն կարող է նաև տարածվել (մետաստազներ տալ) մարմնի այլ հատվածներում՝ ուղեղում և ողնաշարում», - ավելացրել է բժիշկը:

Լուսանկարահանման ժամանակ գրանցվող սովորական ֆոտոբռնկումը կարող է օգնել այս տեսակի քաղցկեղի ախտորոշման հարցում։

Ռետինոբլաստոմայի դեպքում լուսանկարի վրա «կարմի աչքերի փոխարեն» բիբերի վրա կհայտնվի սպիտակ երանգ (ինչպես լուսանկարներում երևում են կատուների աչքերը):

Այս դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել մանկական ակնաբույժի՝ ուռուցքի տարածումն աչքից դուրս ժամանակին կանխելու համար, ինչը զգալիորեն մեծացնում է հաջող բուժման հավանականությունը։-0-