418.09
6.96
418.3
+23
Եղանակը Երևանում
Հայ

Կոնստանտին Էրնստը պատմել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալից հետո ձեռնարկվող առաջին քայլերի մասին

22:40
27 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անցել է 20 ժամ «Ձայնը. երեխաներ» շոուի 6–րդ եթերաշրջանի հաղթողին հայտարարելուց հետո, սակայն հեռուստադիտողների վրդովմունքի ալիքը շարունակում է աճել, այդ պատճառով ռուսական Առաջին ալիքը հրավիրել է խորհրդակցություն։

Հիշեցնենք, որ հեռուստադիտողներին վրդովվեցրել է 10–ամյա Միկելլա Աբրամովայի` իրենց կարծիքով ոչ արդար հաղթանակը։ Հազարավոր վրդովված մարդիկ մեկնաբանություններ են գրում սոցցանցերում, լրատվական կայքերում` իրենց տարակուսանքը հայտնելով այն փաստի կապակցությամբ, որ Ալսուի դստեր հաղթանակն արդար չէր։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում է, որ Միկելլայի մրցակիցներն ավելի ուժեղ էին և շատ ավելի լավ ելույթ ունեցան։ Այդ պատճառով շատերը կարծում են, որ Ալսուի դստեր հաղթանակն արդար չէր։

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը հանդես է եկել հայտարարությամբ։

Загружается новость ... "Лево"

«Նախագծի բոլոր եթերաշրջանների ընթացքում մենք առաջին անգամ ենք բախվում նման իրավիճակի հետ, երբ և′ մեր, և′ հեռուստադիտողի մոտ հարցեր են ծագել կապված ձայների հաշվարկի համակարգի հետ, որը կիրառվում է նախագծում։ Մասնակիցներից մեկի օգտին գրանցված հեռախոսազանգերի և sms–ների ակտիվությունը զգալիորեն գերազանցել է այլ մասնակիցների օգտին ստացված հեռախոսազանգերի և sms–ների թվին։ Մասնակիցների միջև նման տարբերություն, թերևս, երբեք չի եղել։ Մենք պետք է պարզենք, թե այս ամենը հանդիսատեսի իրակա՞ն արձագանքն է, թե՞ դա տեղի է ունեցել այլ պատճառներով», – նշել է Էրնստը։

Նրա խոսքով, եզրափակիչ արձանագրության հրապարակումն ամենաառաջին քայլն է, որին կհետևեն այլ գործողություններ։ Հենց այս արդյունքներն են ստացվել ապրիլի  26–ին։ Տրված ձայների թիվը միակ սկզբունքն է, որն ամրագրված է ձևաչափում հաղթողին որոշելու համար, այն օգտագործվում է 6 տարի շարունակ։

«Մենք իրավունք չունենք ազդել արդյունքների վրա։ Առաջին ալիքը շարունակելու է տեղեկացնել սկսված ստուգման արդյունքների մասին։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի «Ձայնի» ազնվության վրա ստվեր գցվի։ Ավելին, որ խոսքը երեխաների մասնակցությամբ մրցույթի մասին է։ Մեզ համար բոլոր մասնակիցները հավասարապես թանկ են։ Մենք սիրում, գնահատում և հպարտանում ենք յուրաքանչյուր մասնակցով, ով բարձրացել է «Ձայնի» բեմը նախագծի ցանկացած փուլում։ Եվ եթե ստուգման արդյունքում հասկանանք, որ անհրաժեշտ է փոխել քվեարկության համակարգը, ապա Talpa ընկերության հետ միասին կքննարկենք ապագայում նման իրավիճակներից խուսափելու ելքերը», – նշել է Էրնստը։

«Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակիչ էին դուրս եկել նաև 10–ամյա Միխայիլ Գրիգորյանն ու 13–ամյա Ռոբերտ Բագրատյանը։–0–

Քվեարկության արդյունքների արձանագրությանը կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղմամբ։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:50
09 Սեպտեմբերի 2022
Տիմատին Երևանում սրճարան է բացում
Տիմատին Երևանում սրճարան է բացում
19:37
02 Սեպտեմբերի 2022
Լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանել են` արդյոք լուծվող սուրճը վտանգավո՞ր է առողջությանը
14:26
02 Սեպտեմբերի 2022
9 կգ՝ 12 շաբաթում. հիանալի նախաճաշի երեք տարբերակ նիհարելու համար
Որակավորված ֆիթնես մարզիչ նշել է նիհարելուն նպաստող նախաճաշի երեք տարբերակ
11:59
31 Օգոստոսի 2022
Երևանում մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
Երևանում նախօրեին մահացել է «Ինտերնյուզի» հիմնադիր Մանանա Ասլամազյանը
15:19
30 Օգոստոսի 2022
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. ՎԻԴԵՈ
14:44
26 Օգոստոսի 2022
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են (ՖՈՏՈ)
Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ՖՈՏՈ
12:17
26 Օգոստոսի 2022
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
11:00
25 Օգոստոսի 2022
Herbalife Nutrition․ 10 տարի Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Անցած 10 տարվա ընթացքում բազմաթիվ Անկախ Գործընկերներ ամբողջ երկրից ընտրեցին ընկերության ընձեռած բիզնես հնարավորությունները և դարձան Herbalife Nutrition համայնքի մի մասը. ՎԻԴԵՈ
22:13
23 Օգոստոսի 2022
Ուշադրություն, Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է. ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հաշվառում
Կարևոր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է
10:31
15 Օգոստոսի 2022
Պարբերական հիվանդությունն ու հղիությունը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում ենք, թե ինչպես է հիվանդությունն ընթանում հղիների մոտ, ինչից է պետք զգուշանալ և ինչպես դրանով ապրել
20:26
12 Օգոստոսի 2022
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում
Այս գիշեր Պերսեիդների ասուպային հոսքը կհասնի իր գագաթնակետին. որտեղից՞ այն կերևա Հայաստանում