«Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչի ժյուրին և հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էին Միշային և Ռոբերտ Բագրատյանին (ՎԻԴԵՈ)

27.04.2019, 12:56
«Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչի ժյուրին և հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էին Միշային և Ռոբերտ Բագրատյանին:
«Ձայնը. երեխաներ» շոուի եզրափակչի ժյուրին և հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էին Միշային և Ռոբերտ Բագրատյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան կայացավ «Ձայնը. երեխաներ» ռուսական շոուի եզրափակիչը։ Եզրափակչի ինը մասնակիցների թվում էին նաև 10–ամյա Միշան (Միխայիլ Գրիգորյանը) և 13–ամյա Ռոբերտ Բագրատյանը։

Միշան կատարեց Նարգիզի և Մաքս Ֆադեևի «Երկուսով» («Вдвоем») երգը։ Չնայած ընտրված երգի բարդությանը, Միշային հաջողվեց կատարման տեխնիկայով զարմացնել ոչ միայն հանդիսատեսին, այլև իր մարզչին` Վալերի Մելաձեին, ով հանդիսատեսի և ժյուրիի մյուս անդամների հետ միասին հոտնկայս ծափահարում էր իր սանին։

Միշան Մելաձեի և նրա մյուս երկու սաների հետ որպես բիս կատարեց կոմպոզիտորի հայտնի «Սերա» երգը։ Այդուհանդերձ սուպերֆինալիստ դարձավ Երժան Մաքսիմովը, ով ևս Մելաձեի թիմից էր։ 

Ռոբերտ Բագրատյանը կատարեց Scorpions խմբի «I still loving you» երգը։ 13–ամյա երգիչն իր կատարմամբ հիացրեց հանդիսատեսին` վերածելով կատարումն իսկական շոուի։ Հանդիսատեսը երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ եզրափակչի օրը Ռոբերտը նյարդային վիճակի պատճառով կորցրել էր ձայնը։ Իր մարզիչ Սվետլանա Լոբոդայի հետ Ռոբերտը կատարեց նաև «Սուպերաստղ» երգը։ Ցավոք, նա ևս չանցավ սուպերեզրափակիչ` կորցնելով հաղթանակի համար պայքարելու հնարավորությունը։–0–