ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տանձն այն մրգերից է, որը կարող է դրական ազդել վնասակար խոլեստերինի արդյունավետ նվազման գործում։ Իսկ վարսակափաթիլների հետ համակցման դեպքում այն կապահովի սննդարար նյութերի մեծ քանակություն, գրում է
zen.yandex.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Ներկայացնում ենք տանձից ու վարսակափաթիլներից պատրաստվող համեղ նախաճաշի բաղադրատոմս։
Բաղադրիչներ
1 տանձ
100 գրամ վարսակի ալյուր
20 գրամ մեղր
1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Եռացնել ջուրն ու ավելացնել վարսակը։ Լավ խառնել թանձր զանգված ստանալու համար։ Վերցնել խառնուդրը կրակի վրայից և թողնել, որ սառի։ Առանձնացնել վարսակն ու ավելացնել տանձը։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մեղր։ Այս նախաճաշը կարելի է օգտագործել յուրաքանչյուր առավոտ։ Այն կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ։–0–