Կիանու Ռիվզը նոր ընկերուհի ունի. դերասանի երկրպագուները շոկի մեջ են (ՖՈՏՈ)

06.11.2019, 11:43
Կիանու Ռիվզը նոր ընկերուհի ունի. դերասանի երկրպագուները շոկի մեջ են:
Կիանու Ռիվզը նոր ընկերուհի ունի. դերասանի երկրպագուները շոկի մեջ են (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի երկրպագուները բուռն են արձագանքել դերասանի և նրա նոր ընկերուհու` նկարչուհի Ալեքսանդրա Գրանտի լուսանկարին, գրում է Esquire–ը։

Լուսանկարում Ռիվզին ու Գրանտը լոսանջելեսյան LACMA թանգարանում կազմակերպված Art + Film բարեգործական երեկույթի կարմիր գորգին են։

Երկրպագուներին դուր է եկել հատկապես այն փաստը, որ Կիանուն ընտրել է իր տարիքի կնոջ, այլ ոչ թե մի քանի տասնյակ տարի երիտասարդ։ Գրանտը 46 տարեկան է, իսկ Ռիվզը` 55։

«Տեսնելով այս լուսանկարը` ես հասկացա, թե որքան հազվադեպ է լինում, որ 40–անց դերասանը հանդիպի իր տարիքի կնոջ հետ։ Նրանք այնքան երջանիկ տեսք ունեն», – նշել է երկրպագուներից մեկը։–0–

 - рис.1