433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Կազանի դպրոցում զոհված 26–ամյա ուսուցչուհին իր մարմնով փակել է երեխային (ՖՈՏՈ)

17:57
12 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով բացի 7 աշակերտներից մահացել է նաև երկու մանկավարժ, որոնք 26 և 55 տարեկան էի։

Հարձակման հետևանքով մահացել է անգլերեն ուսուցչուհի 26–ամյա Էլվիրա Իգնատևան և տարրական դասարանների ուսուցչուհի 55–ամյա Վեներա Այզատովան։

Ինչպես հաղորդում է www.topnews.ru–ն, հղում անելով ՆՏՎ–ին, պարզվել է, որ 26–ամյա Էլվիրան հարձակման պահին դասի է եղել, լսվել է աղմուկ և կրակոցներ, Էլվիրան դուրս է եկել միջանցք և հայտնվել հարձակումը կազմակերպած Իլնազ Գալյավիևի ճանապարհին։ Այնտեղ է եղել նաև մեկ այլ ուսուցչուհի։

Իգնատևան ակնթարթորեն մի կողմ է հրել երեխաներից մեկին` փաստորեն փակելով նրան իր մարմնով, ու ստացել է մահացու վիրավորում։

Նշվում է, որ Էլվիրան դպրոցում աշխատում էր 2018թ.–ից, ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է դպրոց։ Նույն թվականին էլ այդ դպրոցն ավարտել է Գալյավիևը։

2018թ.–ին Իգնատևան դարձել է «Մեր նոր ուսուցիչ.2018» դրամաշնորհի հաղթող, ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ տեղը «Տարվա մանկավարժ» մրցույթում։

Ինչպես երևում է Էլվիրայի սոցցանցերի հրապարակումներից, նա շատ կենսուրախ և կենսասեր մարդ էր, տեսնում էր ուրախություն և երջանկություն անգամ մանրուքներում։ Միշտ կոչ էր անում կյանքում գնահատել ամեն ակնթարթ` լինի դա հաջողություն, թե անհաջողություն։

«Կզարմանաս, թե ինչ հեշտ է արթնանալ, երբ դու երջանիկ ես», – գրել է Էլվիրան։ 

Բազմաթիվ օգտատերեր ցավակցություն են հայտնում Էլվիրայի «կենդանի» հրապարակումների տակ։ 

«Հանգչիր խաղաղությամբ, գեղեցկուհի», «Ինչ ջերմ էջ է, ինչ հաճելի աղջիկ է և ինչպիսի տխուր ճակատագիր», – գրում են բաժանորդները։ 

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, մայիսի 11–ի առավոտյան 19–ամյա Իլնազ Գալյավիևը եկել է դպրոց ու կրակ բացել, նրան հաջողվել է ձերբակալել։ Հարցաքննության ժամանակ Իլնազը հայտարարել է, որ «ծնվել է` որպես աստված» և միշտ բոլորին ատել է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով